ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գյումրու աղետի գոտին վերացնելու միակ միջոցը տնտեսական հեղափոխությունն է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Այսօր, հեղափոխությունից 6 ամիս անց ձեզանից վստահության քվե ենք ուզում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է վերացնել աղետի գոտին։ Աղետի գոտին վերացնելու ելքը միայն տնտեսական հեղափոխությունն է։ Գյումրեցին աշխատելու է, և որևէ մեկի ողորմության կարիքը չունի»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց կողմից իրականացված և իրականացվելիք բարեփոխումներին։
«Մենք 2019թ.-ից բարձրացնելու ենք 85 հազար մարդու թոշակները, առաջինը նրանց, ում ստացածը պարենային զամբյուղից ցածր է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեկ ընտանիք ենք ու մեր ընտանիքի ունեցած հնարավորությունները սահմանափակվում են պետական բյուջեով։ Մեր կատարած փոփոխությունների արդյունքում 125 հազար մարդու վարկային պատմություն է մաքրվել, ու նրանք նորից կարող են վարկ ստանալ, հիփոթեքային տոկոսադրույքներն են իջել, անշարժ գույքի գներն են աճում։ Հեղափոխությունից հետո Հայաստան ավելի շատ մարդ վերադարձել է, քան հեռացել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև հեղափոխությունը Գյումրիից սկսելու պատճառները։
«Ես հիշում եմ այն օրը՝ 2018թ. մարտի 31-ը, երբ Վարդանանց հրապարակի կենտրոնից առաջին քայլերն էինք անում։ Հիմա ամբողջ աշխարհը գիտի, որ հեղափոխությունը սկսել է Գյումրիում2018թ. մարտի 31-ին։ Սկսեցինք Գյումրիից, որովհետև գիտեինք, որ այն գործը, որ Գյումրիում սկսես, այդ գործը աջ է գնալու։ Ես բոլորին, նաև ներդրողներին խորհուրդ եմ տալիս ներդրումները սկսեն Գյումրիից»,- ընդգծեց Փաշինյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01