Բանակում չծառայածի կողմից բանակի մասին ցանկացած միտք ես չեմ ուզում մեկնաբանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,ըստ որի` այսօր բանակից մարդիկ են խոսում, ովքեր 20 տարուց ավելի ՀՀ Զինված ուժերը թալանած թիմի ներկայացուցիչներ են և որոնց ղեկավարությամբ այդ թալանը տեղի է ունեցել: « Այդ մարդկանց լեզուն պտտվում է և բանակի մասին են խոսում, ծպտուն չհանեք բանակի մասին, հանրապետական եք, ինչ եք, դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը, դուք արժեքներից չխոսեք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի ծառայել օրենքով սահմանված կարգով, Արտակ Դավթյանն ասաց. «Օրենքով սահմանված կարգով է, թե օրենքով սահմանված կարգով չէ, միևնույնն է, ես չեմ կարծում, որ ինքը վաստակել է իրավունք` խոսելու բանակի, մարտականության հարցերի մասին: Ես նրան կհակադարձեմ հետևյալ հարցով, իսկ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը և ապահովողը ո՞ր կառույցն է»:
Արտակ Դավթյանը նկատեց, որ բանակը նաև ամենակայացած կառույցն է: «Եթե այդքան խոսում է թալանի մասին, և եթե թալան եղել է իր նշած միլիարդավոր գումարներով, ապա թող հետ բերի, դրանով ներդրում ապահովի, թոշակ, աշխատավարձ, նպաստ բարձրացնի, հերիք է միայն խոսա»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ձեր թիմում էլ կան չծառայածներ, կարծում եք՝ նրա՞նք էլ իրավունք չունեն խոսել բանակից, նա ասաց. «Դուք կոնկրետ հարց եք տալիս Նիկոլ Փաշինյանի ասածի առումով, ես կոնկրետ պատասխանում եմ»:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի գնահատականին, թե եթե չլիներ այս հաղթանակը` հեղափոխությունը, կարող է կորցնեինք նաև Արցախյան ազատամարտի հաղթանակը, Արտակ Դավթյանն ասաց. «Ես ուղղակի նրան կհարցնեի, իսկ ինքը որտե՞ղ կլիներ, եթե Արցախի ազատամարտը չլիներ»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15