«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը երեկ Արամ Մանուկյանի արձանի մոտ դաշնակցական երգերով, ՀՅԴ լոգոյով փուչիկներով, տնական գինիով և խարույկով սկսեց իր քարոզարշավը։ Միայն դիմակահանդեսն էր պակասում։ Դա էլ եղավ վերջում՝ ջահերով երթի ու շուրջպարի տեսքով։ Բայց լոգոյի և կարգախոսի մասով՝ «Հավատարիմ հողին ու հային», կարծես ՀՅԴ-ի ստեղծագործ միտքը նահանջ է ապրել նախորդ ընտրությունների համեմատ, մանավանդ՝ նախընտրական պաստառի ձևավորման առումով, որը նախորդ գրեթե բոլոր ընտրություններին արել է դիզայներ Սամվել Փարթամյանը՝ օգտագործելով Սարյանի կտավները, գեղեցիկ լուսանկարներ։
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է այս անգամվա անճաշակ պաստառի հեղինակը։ «Կոմերցիոն գաղտնիք է։ Բայց փորձել ենք միշտ նոր մոտեցումներով, օրվա հրամայականը, օրվա պահանջը նկատի ունենալով՝ միշտ նոր մոտեցումներով ներկայանալու։
Ամեն դեպքում կարծում եմ, որ առիթ կունենաք թեկուզև կարճատև քարոզարշավի ընթացքում արձանագրելու, որ փորձել ենք հետաքրքիր լուծումներով, նոր ձեռագրով կազմակերպել»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է լոգոյին ու պաստառին, ապա․ «Դաշնակցության շտաբը գործուն մասնակցություն է ունեցել թե՛ լոգոյի մշակման, թե՛ կարգախոսի ճշտման հարցում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02