Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան: Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի պետական համալսարանի ռեկտոր Անդրեյ Կորոլի հետ: Հանդիպման ընթացքում հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հատուկ ուշադրություն է հատկացվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջատար բուհերի ցանցային փոխգործակցության, տարածաշրջանային ինտեգրացիայի ոլորտում բարձր որակավորում ունեցվող մասնագետների պատրաստման և այլ հարցերի: Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել համալսարանի ուսանողների և դասախոսների համար: ԵՏՀ կոլեգիայի նախագահը պատմել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների պատմության, յուրահատկության և ընթացիկ փուլի մասին: Նա շեշտը դրել է Միության առջև ծառացած ակտուալ խնդիրների՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, անդամ երկրների կողմից երրորդ երկրներ արտահանումը խթանելու, Միության թվային օրակարագի իրականացման և այլ հարցերի վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն ընդգծել է դրական դերակատարումը, որ ունենում է Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրների տնտեսության զարգացման վրա: Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միությունում ավելացել են ներքին առևտրի ծավալները, փոխադարձ առևտրում 14 տոկոսով ավելացել է պատրաստի արտադրանքի բաժինը, Հայաստանի և Ղրղզստանի ազգային տնտեսությունների աճի տեմպերը երկու անգամ գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները: Տիգրան Սարգսյանը նկատել է՝ եթե չլիներ տնտեսական միությունը, դրա անդամ երկրների ազգային տնտեսությունների աճի տեմպերն ավելի ցածր կլինեին: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև Միության առջև ծառացած մարտահրավերները: Ամենաառանցքային մարտահրավերները, որոնք լուծման կարիք ունեն, ԵՏՀ կոլեգիայի նախագահը համարել է միջազգային տնտեսական հարաբերություններում պրոտեկցիոնիզմի աճը, առկա խոչընդոտների վերացումն ու տնտեսական աճի ապահովումը, Եվրասիական տնտեսական միության շուկայում սահմանափակումների վերացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տրամաբանությունը տանում է ոչ միայն առևտրատնտեսական կապերի խորացմանը, այլ նաև գլոբալ մակարդակում գոյակցության ընդհանուր ստանդարտների մշակման: Նրա խոսքով՝ այդ պայմաններում տարածաշրջանային տնտեսակական միությունները՝ որպես աշխարհագրորեն, մշակութային և տնտեսական առումով իրար մոտ երկրների համատեղ գոյակցության ձևաչափ, այլընտրանք չունեն: «Աշխարհը գնում է ինտեգրացիայի ճանապարհով: Այդ գործընթացը կանգնեցնելն անհնար է»,- եզրափակել է Սարգսյանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02