Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 27-ին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը կարևորել է նախարարության դերը շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության իրականացման գործում՝ նշելով, որ տնտեսության զարգացմանը զուգահեռ մեծանում է բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների և ռիսկերի գնահատման ու կառավարման անհրաժեշտությունը: Նա մասնավորապես թվարկել է հիդրոէներգետիկայի, անտառտնտեսության, հանքագործական և վերամշակող արդյունաբերության ուղղությունները՝ ընդգծելով դրանցում գերատեսչության կողմից վերահսկողական և այլ գործառույթների իրականացման արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:
Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես են եկել նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվել են նախարարության տարեկան գործունեության ծրագրերում ընդգրված ջրային ռեսուրսների կառավարման, երկրաբանական նոր ուսումնասիրությունների և դրանց արդյունքների, կենդանական աշխարհի պահպանության և մի շարք այլ անելիքներ: Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային հարցերին:
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ բացի տարեկան ծրագրերից անհրաժեշտ է ներդնել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագրեր, որոնք ավելի տեսանելի ու կանխատեսելի կդարձնեն ոլորտի զարգացումը:
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02