Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության նիստը:
Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանից ժամանակ են պահանջել դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու համար, սակայն դատարանի հատկացրած մեկ ժամը չի բավականացրել,ինչի համար նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 12:00-ն:
Նշենք, որ նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է:
Հարցին, թե ինչ հիմքով են դատավորին ինքնաբացարկ ներկայացնում, Հայկ Ալումյանն ասաց, որ իրականում մեկ հիմք կա, փաստեր պետք է նշեն. «Վաղը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելուց հետո հիմքի մասին ձեզ կհայտնենք»:
Հարցին, թե նիստին գլխավոր դատախազի մասնակցությունն արդյոք մտահոգվելու տեղիք չի տալիս, Հայկ Ալումյանն ասաց. «Մտահոգության առիթ չի տալիս, սակայն առավել հեշտ է մրցակից ունենալ մեկ դատախազ, քան վեց դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է: Նիստի ընթացքում նաև միջնորդություն է եղել, մի քանի փաստաթղթեր ենք պահանջել, գլխավոր դատախազն առարկեց, բայց դատարանը հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել»:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ Վճռաբեկը բացառապես անդրադարձել է անձեռնմխելիության հիմքին. «Միտքը հետևյալն է, որ անձեռնմխելիության հարցը քննարկելիս դատարանը չպետք է կտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այսինքն՝ այդ երկու հարցը պետք է իրար հետ քննի, ինչը, ըստ Վճռաբեկի՝ Վերաքննիչը չի արել:
Եթե դատարանը հետևի Վճռաբեկի պահանջին, ապա այդպես պետք է վարվի, ինչպես մենք էինք ասում մեր վճռաբեկ բողոքում»:
Հարցին, թե գլխավոր դատախազին բացարկ հայտնելու հիմք տեսնում են, Հայկ Ալումյանն ասաց՝ այս պահի դրությամբ ոչ:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
Հիշեցնենք նաև, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով. Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55