Ես հասկացել եմ, որ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէր ոստիկանությանը, թեպետ կարող եմ հակադարձել, որ պարոն Դավիթ Շահնազարյանը երևի լավ չի տիրապետում այն ամենին, ինչ կատարվում է ներկայիս ոստիկանությունում:
Այսօր Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե ՀՀ ոստիկանությունը երբևէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից։ Օսիպյանը հակադարձեց՝ ասելով, որ իշխանությունը չի թուլացրել և չի նվաստացրել ոստիկանությանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, վստահեցնում եմ, որ երբևիցե չեմ տեսել իմ աշխատանքային տարիների ընթացքում այնպիսի վերաբերմունք, ինչպիսին այսօր եմ տեսնում վարչապետի կողմից ոստիկանության նկատմամբ: Դա հոգատար ղեկավարի վերաբերմունք է իր իրավապահ կառույցի նկատմամբ, և այն հարցերը, որոնք բարձրաձայնում եմ իր մոտ մեր առանձնազրույցների ընթացքում, տեսնում եմ, որ ինքն էլ ավելի սրտացավ է, ինչու չէ, քան ես։ Հարգելի՛ քաղաքացիներ, վստահեցնում եմ բոլորիդ՝ ՀՀ ոստիկանությունը երբևիցե այսքան ուժեղ չի եղել, երբևիցե բանիմաց չի եղել, երբևիցե պատրաստակամ չի եղել, որքան այսօր: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նվաստացած լինելը, ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության թույլ լինելը, խնդրում եմ՝ բացատրե՛ք, հասկանամ: Ես և իմ գործընկերները չենք հասկանում՝ ինչ է դա նշանակում»,- շարունակեց Վալերիյ Օսիպյանը։
ՀՀ ոստիկանապետը հիշեցրեց, որ ինքը 7 ամիս առաջ է նշանակվել այս բարձր պաշտոնին, իսկ այս ընթացքում բոլոր պետական միջոցառումները ՀՀ ոստիկանությունն իրականացրեց ամենաբարձր մակարդակով։ Նա օրինակ բերեց՝ ՀՀ անկախության 100-ամյակի հետ կապված բոլոր միջոցառումները, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը և այլն։
«Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանը բոլոր այս միջոցառումները կազմակերպել և որևէ դեպք չարձանագրել Հայաստանի Հանրապետությունում, արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը կազմակերպել Երևանի ավագանու ընտրությունները և երկուշաբթի օրը ընտրություններից հետո այնպիսի տպավորություն լիներ, ասես սովորական կիրակի էր, սա պատմության մեջ չէր եղել, հիմա սա թո՞ւյլ, թե՞ ուժեղ ոստիկանություն է։ Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը ՀՀ ներկա իրավիճակում վերահսկել կրիմինալին, երբևիցե կրիմինալը չի եղել հսկողության տակ, ոնց որ հիմա է գտնվում, վստահեցնում եմ ձեզ: Ուղղակի հարցեր կան, որոնց մասին, ելնելով օպերատիվ գործողությունից, ինձ թույլ չեմ տալիս ուղղակի բացել փակագծերը: Բայց մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, մարդիկ ուղղակի ուզում են, կներեք, էժանագին հեղինակություն ստեղծել, փորձել ցեխ շպրտել ոստիկանության վրա, փորձել թիրախավորել ոստիկանությունը», - նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ իրենք գիտեն՝ ովքեր են այդ մարդիկ և իրենցից ինչ են ներկայացնում:
Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունում մայիսի 10-ից առ այսօր չկան կոռուպցիոն դրսևորումներ, չկա կաշառակերություն, իսկ պաշտոնների նշանակվում են միայն բարեխիղճ ծառայության համար՝ շարքայինից մինչև գնդապետ:
«Աշխատող մարդն է միայն սխալվում, և ես՝ որպես ոստիկանապետ, չեմ բացառում, որ ունենամ սխալ նշանակումներ: Բայց ես կաշխատեմ ուղղել իմ սխալները: Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը երբևիցե այնքան ուժեղ չի եղել, ինչպես այսօր է ուժեղ: Իսկ ուժեղն ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ: Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը եթե լինի՝ մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց միայն հանցագործների նկատմամբ կկիրառվի, այն խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք ոտնձգություն կկատարեն սահմանադրական կարգի դեմ»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողներին ասել էր, թե ՀՀ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից: «Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զորու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»,- շարունակել էր Դավիթ Շահնազարյանը:
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
16:26 20.06.25
15:58 21.06.25
12:32 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03