«Մարդու իրավունքները պետք է հնարավոր լինի պաշտպանել առավել բարենորոգված օրենսդրության հիման վրա»,- այսօր կայացած Խոշտանգումների կանխարգելման ոլորտում ՄԻՊ-ի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք, իհարկե, շարունակելու ենք նաև մարդու իրավունքների պաշտպանության համար հատկացվող բյուջեով ծրագրերը։ Հայաստանի կառավարությունն իր համաձայնությունն է տվել համապատասխան ծրագրերով նախանշված հանձնարարություններին, այն է՝ տեսախցիկներ տեղադրել այն վայրերում, որտեղ մարդիկ հարցաքննվում են և էլ ավելի խորացնելու համապատասխան աշխատանքները, որոնք ուղղված են մարդու իրավունքների բարելավմանը»,- ասաց նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքներն մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են և համապատասխան օղակների հետ առկա է բավական արդյունավետ համագործակցություն՝ հատկապես սահմանային անցակետերում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Համաժողովին ներկա ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Արմեն Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ դատարան Հայաստանից ստացվող հայցերի մեկ հինգերորդը վերաբերում է խոշտանգումներին, մարդու իրավունքների ոտնահարմանը։.jpg)
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01