Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ բարձր է գնահատում «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության դերն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում ունեցած մեծ ավանդը՝ ինժեներական տեխնոլոգիաների զարգացման գործում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովը՝ հայեցակարգի և ռազմավարության մշակման, քաղաքում «սմարթ» լուծումների ներդրման և կատարվող աշխատանքները համակարգելու նպատակով: Քաղաքապետը մասնավորապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրների՝ տրանսպորտի և աղբահանության համակարգերի բարեփոխման հարցում: «Խելացի քաղաքի գաղափարի հիմքում շարժման կառավարումն է՝ սկսած էլեկտրոնային չվացուցակների ներդրումից, կանգառների կահավորումից, լուսացույցերից, կայանատեղիների կառավարման կենտրոններից և այլն», – ասել է Հայկ Մարությանը՝ ակնկալելով ընկերության աջակցությունը և ակտիվ համագործակցությունը «սմարթ» հայեցակարգի մշակման և հետագա ծրագրերի իրականացման հարցում: Ջեյմս Թրուշարդն իր հերթին ժամանակակից քաղաքի զարգացման հարցում կարևորել է նորարար տեխնոլոգիաների կիրառումը: «Նեյշնըլ ինսթրումենթս» ամերիկյան ընկերությունը վիրտուալ սարքավորումների տեխնոլոգիաների և ավտոմատացված թեստավորման համակարգերի համար ծրագրային ապահովման մշակման և պատրաստման ոլորտում համաշխարհային առաջատարներից է: Ջեյմս Թրուշարդը Հայաստանում է գտնվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44