Էներգետիկ ու ազդեցիկ ձայնով ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան Երևանում կրկին ներկայացավ հայ հանդիսատեսին: Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ երգչուհու՝ «Երջանկության100 ժամ» խորագրով համերգային ծրագիրը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, որը ղեկավարում էր Արմեն Հյուսնունցը, Մերաբովան կատարեց ինչպես համաշխարհային ջազի դասական գործեր, այնպես էլ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը:
Համերգից առաջ երգչուհին ևս մեկ անգամ խոսեց իր և Երևանի կապի մասին՝ նշելով, որ այստեղ է ծնվել, ապրել Թումանյան փողոցում:
« Թանկագիններս, իմ եղբայրներ և քույրեր ես անչափ ուրախ եմ նորից տեսնել ձեզ: Ծնվելով այս քաղաքում, անկախ նրանից հետո որտեղ կապրես, քո սիրտ քեզ միշտ տանում է քո քաղաք: Դա միշտ այդպես է ու հենց դա է ճիշտը: Այս բեմն ինձ համար սուրբ է, քանի որ անհիշելի ժամանակներից եմ նստել այս դահլիճում»,-ասաց երգչուհին:
Բեմում երգչուհուն նվագակցում էր ամուսինը՝ «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Մերաբովան նաև մեծ ջերմությամբ բեմահարթակ հրավիրեց նաև ամուսնու հորը՝ Լևոն Մերաբովին: Երգչուհու խոսքով՝ վերջինս իր համար հոր նման կարևոր մարդ է եղել կյանքում: Կոմպոզիտորը հանդիսատեսի համար կատարեց իր հեղինակային երգերից մեկը՝ «Поздняя любовь»-ը:
Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թ.: 2013-ին Մարիամ և Արմեն Մերաբովները մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին»: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում:
Երգչուհին հաջողությամբ մասնակցել Ռուսաստանի Առաջին ալիքի «Голос», «Новогодняя ночь», «Три аккорда» նախագծերին, մասնակցել մաեստրո Ռայմոնդ Պաուլսի հոբելյանական համերգին, Տատյանա Տարասովայի հոբելյանական սառցե շոուին, ինչպես նաև «Սառույցի արքաները Երևանում» սառցե շոուին: Նա նաև հանդես է եկել «Новая волна» փառատոնին՝ Նիկիտա Միխալկովի կինոյին նվիրված երեկոյին:
Արմինե Բրսոյան
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02