Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն. Երևանում կազմակերպված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին իր ելույթի խոսքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում: Սոցիալական կայքերն ու համացանցն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը, հնարավորություն են տալիս ներդնել անվստահության էլեմենտներ մեր հասարակություններում միմյանց նկատմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարիներ ձգվող կապերի էրոզիային»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընկերություն պահանջում է ջանքեր, իսկ ընկերությունը իրենց էներգիայի, ժամանակի և զգացմունքների կարիքն ունի: Նա նշեց, որ ընկերությունն, իհարկե, ունի իներցիա, բայց միայն իներցիայի վրա չի կարող զարգանալ և լինել կայուն:
«Հիշեք, թե մենք մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ չենք ներդրել բավարար ջանքեր նրանց պահպանելու համար: Դա նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի: Ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրության անկեղծության վերաբերյալ, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է ինքը տալ: Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների:
Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում»,-ասաց նա:
Երկորդ նախագահի խոսքով՝ հենց այստեղ, հենց միջկառավարական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի, վստահելի և մեկը մյուսին անհրաժեշտ գործընկերներ: «Երկրների միջև գործընկերությունը միայն շահերի համընկնում չէ, դա պետական շահերի և խորը մարդկային գործոնի սինթեզ է մեր հասարակությունների հարաբերություններում: Ես չեմ կարող նման գործոնների ուժեղ ազդեցությամբ երկրների հարաբերությունների օրինակներ բերել, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի դեպքում: Միայն քարտեզը և համաշխարհային գլոբուսը նայեք, նման օրինակներ գրեթե չկան: Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանքեր պետք է ներդնենք պահպանելու և զարգացնելու համար»,-ասաց նա և ավելացրեց, որ ինքը շատ կցանկանար, որ «Լազարևյան ակումբը» դառնար առանցքային գործիքներից մեկն այդ գործունեության համար, իսկ դա կախված է ակումբի անդամներից:
Ռոբերտ Քոչարյանն ակումբին մաղթեց արդյունավետ աշխատանք, նաև պատրաստակամություն հայտնեց հետագայում մասնակցել ակումբի աշխատանքներին՝ լինելով նաև բանախոսի դերում:
Ի դեպ, խոսքն ավարտելով՝ ՀՀ երկրորդ նախագահն իր հեղինակած գիրքը առաջինը նվիրեց Կոնստանտին Զատուլինին՝ գնահատելով հայ-ռուսական հարաբերությունում նրա կատարած աշխատանքը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15