Փաստ» թերթը գրում է. «Բանավեճերի կամ որեւէ պայքարի ժամանակ ափերից դուրս են գալիս, հայհոյանքի ու սադրանքների դիմում են այն ժամանակ, երբ սպառվում են բոլոր փաստարկները: Երբ ուղղակի համոզիչ ասելիք չկա: Ընդհանրապես, հայհոյանքն ու ստորությունը պարտված մարդու գործիքներ են: Ոչ միայն տվյալ ժամանակահատվածում, կամ տվյալ պահին: Ընդհանրապես, ամբողջ կյանքում: Դա ուղղակի չկայացածության արդյունք է: Սրանում դեռ չե՞ք համոզվել, ուրեմն ավելի ուշադիր ուսումնասիրեք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Իսկ ավելի կոնկրետ՝ վարկանիշային թեկնածուների պայքարը: Ովքեր ասելիք ունեն, անցած ճանապարհ ունեն ու փորձ, ովքեր ունեն հեղինակություն, ներկայանում են դրանցով, ավելի հանդարտ են, հավասարակշռված: Ի տարբերություն նրանց ու ընդդեմ նրանց հանդես են գալիս ոմանք, որոնց ճանաչումը որպես կանոն սահմանափակվում է սեփական տան պատերի ներսում, լավագույն դեպքում՝ կողքի մի երկու հարեւանները վրադիր: Քիչ չեն նրանք, որոնք մեծ ճանաչում ունեն, բայց այնպիսի, որ նույն այդ կողքի հարեւանին անգամ բաց ճակատով չեն հանդիպի, առանց աչքերը փախցնելու փողոց դուրս չեն գա: Ուրեմն ի՞նչ պիտի անեն նմանները: Իրավացի եք՝ աջուձախ մրոտեն, վարկաբեկեն, հայհոյեն: Բայց դե, հուսանք՝ իսկապես իրավիճակ է փոխվել, ու այդպիսիններին մեր հասարակությունը կուղարկի այնտեղ, ուր Նիկոլ Փաշինյանն է ժամանակ առ ժամանակ ուղարկում՝ պատմության աղբանոցը: Թեպետ այս դեպքում դա էլ է շատ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03