Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է անհատական նվաճումներով փոխել աշխարհը: Հույս ունենք, որ կկարողանանք Հայաստանում քաջալերել քաղաքացիներին, որպեսզի նրանք հավատան իրենց անհատական կարողություններին և աշխարհը փոխելու միջոցներ ձեռնարկեն: Այս առումով ընդօրինակման արժանի կերպար եք Դուք և ուզում ենք Ձեր կերպարն ի ցույց դնել մեր երիտասարդությանը»: Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծապագա: Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը պատրաստ է հայ գործընկերների հետ խորացնել համագործակցությունը և այդպիսով նպաստել ոլորտի հետագա առաջընթացին մեր երկրում: Հիշեցնենք, որ Ջեյմս Թրուշարդը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի նախկին գործատուն է։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01