Լեռնային Ղարաբաղի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի: Այս մասին «Լազարևյան ակումբի» նիստում հայտարարեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Ես բավարար չափով չեմ հիշում, թե ինչպես է զարգացել բանակցային պրոցեսը: Ռուսաստանի համար Ղարաբաղը Խորհրդային միության փլուզումն էր հիշեցնում, դժվար էր հրապարակային ելույթներ ունենալ այս մասին, որովհետև ցանկություն կար լավ հարաբերություններ պահել հարևան Ադրբեջանի հետ»,- ասաց Զատուլինը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ավելին, Կ. Զատուլինը հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանը մասնակցում էր մեկ այլ ֆորմատի՝ Վրաստան-Ուզբեկստան-Ուկրաինա-Մոլդովա, որը բաժանում էր հետխորհրդային տարածքը ճամբարների:
«Ադրբեջանը մտնում է այն պետությունների մեջ, որոնք դիրքավորում են իրենց ոչ թե որպես այլընտրանք Ռուսաստանին, այլ հետխորհրդային տարածքին այլակարծիք միավոր: Մեծ դժվարությամբ է հաջողվում հրապարակային քննարկում անցկացնել Ղարաբաղի հարցում, ասում են՝ եկեք թողնենք այս հարցը, որ չվնասենք, չխանգարենք: Մենք չենք կարող չքննարկել հարցը»,- նշեց ՌԴ պետդումայի պատգամավորը:
Կոնստանտին Զատուլինը նկատեց, որ վերջնական պայմանավորվածությունը ենթադրում է Ղարաբաղի անկախության ճանաչում և այն շրջանների վերադարձ, որոնք նախկինում չեն եղել Ղարաբաղի մասը:
«Սա այն է, ինչ ցանկացած կոնֆլիկտի լուծման հիմքում է: Ասել, որ պետք է վերադարձնել շրջանները նրա դիմաց, որ ապագայում Բաքուն կճանաչի ԼՂ անկախությունը, դժվար թե իրականություն դառնա:
Այսօր Ադրբեջանը 2016-ին հրադադարի ռեժիմի խախտման մեղավորն է, Ադրբեջանը մեծացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, մենք ամեն օր լսում ենք հարցը ուժով լուծելու մասին, ասվում է, որ կգրավեն ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը և սա չի նպաստում վստահության հաստատմանը»,- շեշտեց պատգամավորը:
Նա նշեց, որ Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը մարդկանց «սև ցուցակներում» ընդգրկելով ու այլ պետությունների տարածքներում ձերբակալելով, ինչպես դա եղավ բլոգեր Լապշինի պարագայում:
«Ես վստահ եմ, որ Ադրբեջանի համար էլ Ղարաբաղի հարցի շուրջ լարվածության մեծացումը նպաստավոր չէ: Ինչպես Մոլդովայի, Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում, տարածքների վերադարձման քաղաքականությունը չի նպաստում երկրի զարգացմանը: Մենք պետք է և կարող ենք կենտրոնանալ, որ ռազմական գործողություններ տեղի չունենան»,- հավելեց նա:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42