«Մենք եկել ենք ձեր մոտ՝ ձեր քվեն ակնկալելով, ու կարծում ենք՝ ճիշտն էդպես է։ Մենք ենք քվե ուզում, մենք պետք է գանք ձեր մոտ, դուք ձեր տներից, տաք տեղերից պիտի հետևեք մեզ, լսեք մեր խոսքը ու հետևություն անեք»,- այսօր Մեծամորում նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ողջունեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ ներկայանալով ու ներկայացնելով իր թիմակիցներից՝ իր հետ գտնվող Արտակ Զեյնալյանին։ Ըստ նրա՝ «Մենքը» «ես» չի, «ես»-երի միավորում է, իսկ այն խնդիրները, որ ծառացած են երկրի առաջ, միայնակ լուծել հնարավոր չի. «Էդ խնդիրները կարող են լուծվել միայն մի պարագայում, երբ ես և դու դառնում ենք մենք։ Հետևաբար՝ «Մենք» դաշինքն էդ լոզունգով է եկել ձեր մոտ»։ Նա նշեց, որ իրենք լուրջ ծրագրեր են մշակել ԱԺ-ում իրականացնելու համար։ Ա.Սարգսյանի խոսքով՝ ինքը Մեծամորից շատ քվե է ակնկալում, որովհետև իրենից ավելի շատ ԱԺ-ում որևէ մեկը չի խոսել ԱԷԿ-ի մասին. «Ես 3 ելույթ եմ ունեցել դրա մասին, և 3 էներգետիկայի նախարարներ պատասխանել են դրան»։ Սարգսյանը նշեց, թե ԱԷԿ-ի աշխատանքին ծանոթ է դեռ վարչապետ եղած ժամանակից, երբ այցելել է ատոմակայան, իսկ թափոնների շինարարության ժամանակ ինքը ցեմենտի գործարանի տնօրեն էր, և ցեմենտը բերել են իր գործարանից, ու այն ժամանակ էլ այցելել է ԱԷԿ. «Ես շատ լավ գիտեմ ատոմակայանի բոլոր հոգսերն ու պրոբլեմները, ու դրա համար բազմաթիվ անգամներ բարձրացրել եմ էդ հարցը»։ Կարևորելով ատոմային էներգետիկան՝ Ա. Սարգսյանը հայտարարեց, թե ինքն ԱԷԿ-ի կյանքը երկարաձգել է 10 տարի, բայց դա բավարար չէ, այսօրվանից պետք է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագրերը, պիտի կառուցվի նոր, ժամանակակից, տեխնոլոգիապես ավելի ապահով ԱԷԿ, որով կլուծվի բազմաթիվ աշխատատեղերի խնդիր. «Հավատացե՛ք, ժողովո՛ւրդ, տնտեսության խնդիրները չեն լուծվում տուրիզմով կամ գյուղատնտեսությամբ, տուրիզմով կամ գյուղատնտեսությամբ բանակ չեն պահում, զինվորին զենք չեն առնում։ Հզոր է էն պետությունը, որն արդյունաբերություն ունի, իսկ արդյունաբերության սիրտն էներգետիկան է»։ Ա.Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ն կարող է տարածաշրջանում էլեկտրաէներգիա վաճառող միակ երկիրը դառնալ, քանի որ բոլորն ունեն դրա պակասորդը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02