Մենք արևմտյան մոդելի երկիր կառուցելու կողմնակից ենք: Այս մասին Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Մենք» դաշինքի 1-ին համար Արամ Սարգսյանը:
«Մեր իշխանությունները երկրի տնտեսական զարգացման առաջին կետերից են նշում տուրիզմը, նոր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, բայց չկա ոչ մի խոսք արդյունաբերության մասին: Իմ աշխատանքային փորձով, կյանքում անցած ճանապարհով վստահաբար ասում եմ, որ արդյունաբերական տնտեսություն ձևավորելը շատ կարևոր է»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ ներդրումներ են հարկավոր, պետք է արդար դատական համակարգ ստեղծել ու քաղաքական ճիշտ հետևություններ անել: «ԵԱՏՄ-ի մեջ, որի կազմում Հայաստանն է, ներդրումներ անելու գումարներ չկան: Նույն ՌԴ-ն ինքը ներդրումների կարիք ունի: ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ չի անում, գույք պարտքի դիմաց վերցնում է, շահութաբեր ոլորտներն է վերցնում, շահույթ ապահովող գործարանները: Ներդրումներ կան Արևմուտքում, ԱՄՆ-ում: Մենք արևմտյան մոդելի երկիր կառուցելու կողմնակից ենք: Մենք գտնում ենք, որ քայլ առ քայլ պետք է մոտենանք դեպի ասոցացման համաձայնագրին»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ռուսաստանը զինում են Ադրբեջանին, որով նրանք սպառնում են մեր զինվորներին:
«Ես շատ սիրում եմ բնությունը, սիրում եմ կենդանական աշխարհը, ծառերը, գյուղի տղա եմ, բայց դրանից ավելի շատ սիրում եմ սահմանին կանգնած զինվորին, որը պետք է ապահովված լինի, իր կյանքը պետք է ապահով լինի, իսկ դրա համար հանքահումքային միջոցները պետք է օգտագործենք»,- նշեց Ա. Սարգսյանը:
Ըստ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կարևոր չէ՝ ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կարևորը հասկանալն է՝ ՀԱՊԿ-ը մեր անվտանգությունն ապահովում է, թե ոչ: «20 տարի է՝ ՀԱՊԿ-ի մեջ ենք, հետևություն չե՞նք արել՝ ՀԱՊԿ-ը մեզ պաշտպանում է, թե չէ: Մենք ասում ենք, որ քայլ առ քայլ
պետք է մոտենանք ՆԱՏՕ-ին»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01