1998 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ: ՄԻԱՎ-ի մասին ամենակարևորն է իմանալ, որ այն չի փոխանցվում կենցաղային շփման միջոցով, փոխանցման երեք տարբերակ կա՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով և մորից երեխա ճանապարհով:
Դեկտեմբերի 1-ին Լոֆտում, ՁԻԱՀ-ի խոհրդանիշ հանդիսացող Կարմիր ժապավենին համանուն, անցկացվեց միջոցառում, որի նպատակն էր համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ փոխել մարդկանց վերաբերմունքը հիվանդության նկատմամբ, հաղթահարել հասարակության մեջ առկա թյուր կարծրատիպերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի մասին: «Եղիր Տեղեկացված» ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը Magnis.News-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻԱՎ-ով հիվանդների հանդեպ խտրականությունը վտանգավոր է ամբողջ հասարակության համար: Որպեսզի փոխվի վերաբերմուքը ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց հանդեպ, նախ պետք է, որ հասարակությունն ամբողջությամբ ներգրավված և տեղեկացված լինի, թե ՄԻԱՎ-ն ինչ է:
՛՛Ցանկացած միջոցներով, օրինակ՝ հենց նախարարության կրթական ծրագրերի միջոցով, հարկավոր է ավելի լավ, դրական լույսի ներքո ներկայացնել այս խնդիրը, և արդյունքում մենք կունենանք սերունդ, որն ավելի իրազեկ կլինի և խտրականությամբ չի վերաբերվի ՄԻԱՎ վարակ ունեցողին: Մարդիկ կունենան այնքան գիտելիքներ, որ իրենք կկանխարգելեն իրենց վարակումը։ Եթե յուրաքանչյուր մարդ լինի պատասխանատու իր և սիրելի անձի առողջության համար, ապա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրները քիչ կլինեն։ Առողջապահական խնդիր լինելուց զատ, սա նաև վարքագծային խնդիր է։ Գիտելիքի հիման վրա ստեղծված վարքագիծը, բնականաբար, խնդրին չբախվելու խթան կլինի։ Խտրական վերաբերմունքը դժվարացնում է այս խնդրի լուծումը, բարդացնում վարակն ունեցողների թե՛ կենցաղը, թե՛ բուժումը, խախտվում է այդ մարդկանց իրավունքները։ Մարդիկ վախենում են գնալ, ստուգվել և իմանալ իրենց կարգավիճակը, քանի որ վախենում են հասարակության վերաբերմունքից՛՛, ասաց Արուսիկ Մկրտչյանը:
Նարեկ Մարգարյանի, Գրիշա Աղախանյանի, Արման Մարգարյանի և հենց Արուսիկ Մկրտչյանի մասնակցությամբ Երևանում նկարահանվել է սոցիալական հոլովակ, որում երևում է մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը ՄԻԱՎ վարակ ունեցողի հանդեպ։ Սոցիալական հոլովակի նպատակը՝ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ՄԻԱՎ-ը չի անցնում կենցաղային շփումներից։
«Կարմիրը կտավին» միջոցառումը իրականացվեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի կողմից։ Միջոցառմանը նաև ներկա գտնվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ստուգումն անվճար և անանուն է։ Մինչ օրս Հայաստանում կա գրանցված մոտ 3300 ՄԻԱՎ վարակակիր։
Լրագրող՝ Արմինե Բրսոյան
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15