Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայց Արենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր է կառուցվում: Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է«Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում:
Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների աշխատանքի արդյունքն է: «Դուք վերջին 20 տարիներին ձեր աշխատանքի արդյունքում Արենին դարձրել եք Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը, գինեգործության ամենահայտնի կենտրոններից մեկը:
Եվ սա մի ցայտուն օրինակ է, թե ինչպես մարդիկ աշխատելով կարող են հասնել հեղափոխական արդյունքների: Եթե դուք այդ ամենը չստեղծեիք, Արենի անունը չստեղծեիք և գինու հանրահռչակ փառատոնը այդպիսի բարձր մակարդակով չկազմակերպեիք, այդ ներդրումային ծրագիրը չէր լինի: Այս ներդրումային ծրագիրը մեծ հնարավորություն է ստեղծելու ոչ միայն Արենիի համար, այլև շրջակա բոլոր համայնքների համար»,- եզրափակեց Փաշինյանը:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01