ՙԱյբ՚ դպրոցում հավաքվել էին մեծ քանակությամբ ռոբոտներ. առաջին անգամ Հայաստանում անցկացվում էր ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը` Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը: Առաջին իսկ տարում մրցույթին մասնակցեց Հայաստանի տարμեր դպրոցներից
7 թիմ: Թիմերը նախ փորձեցին իրենց ուժերը նախընտրական փուլերում, ապա մեկնարկեց եզրափակիչ փուլը: Թեժ պայքարից հետո ՌՀՕ-ի հայաստանյան փուլի հաղթող
ճանաչվեց Arm Cyber Kids հավաքական թիմը եւ որպես մրցանակ ստացավ այս տարի նոյեմμերին Նոր Դելիում կայանալիք ՌՀՕ-ի միջազգային փուլին մասնակցելու
եւ Հայաստանը ներկայացնելու ուղեգիր: Հաղթող թիմի անդամ, 4-րդ դասարանցի Ինեսի խոսքով` իրենց մարզիչը հստակ
դերերի μաշխում էր կատարել, եւ իրենք շատ լավ գիտեին, թե ով ինչի համար է պատասխանատու: ՙՇատ լարված պահեր են
եղել, մենք շատ ենք չարչարվել, դրա համար էլ արդյունքը լավն էր: Ես շատ ուրախ եմ, որ հաղթող ճանաչվեցինք՚,- իր տպավորություններն էր հայտնում թիմի մյուս անդամ, 5-րդ դասարանցի Մհերը: Թիմի երրորդ անդամը` 3-րդ դասարանցի Աշոտը,շատ է սիրում իրենց ռոμոտին: Նա նշեց, որ ամեն փուլից առաջ շատ էր մտահոգվում, թե ինչպես է հաղթահարելու իր առջեւ դրված խնդիրները. ՙՀամոզված եմ, որ մեր ռոբոտն էլ մեզ է սիրում, եւ մենք միասի՜ն հաղթեցինք՚: Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է ՙՊայքարի՜ր թափոնների դեմ՚ կարգախոսի ներքո: Ազգային փուլի ընթացքում ռոμոտներն օգնեցին տարμեր տարիքի մասնակիցներին աղբից մաքրել դպրոց տանող ողջ ճանապարհը`հավաքելով անպիտան աղμն ու լցնելով այն աղբամշակման համար տեսակավորված արկղերի մեջ, լավագույնս կատարեցին նաեւ այլ առաջադրանքներ:
Մրցույթում եւս երեք թիմ` ՀԱՊՀ-ի Երեւանի ավագ դպրոցի ՙPolitech HighSchool՚-ը թիմը, Դիլիջանի կենտրոնական
դպրոցի ՙDCS 2՚-ը եւ ՙDCS 1՚-ը թիմերը, հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար ՙՌոբոտի լավագույն ինժիներական լուծում՚, ՙՌոբոտի լավագույն դիզայն՚, ՙԼավագույն թիմային աշխատանք՚ անվանակարգերում: Մրցութային օրվա
վերջում μոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ կազմակերպիչների
կողմից: Ի սրտե շնորհավորում ենք այս տարվա մասնակիցներին, իսկ հաղթող թիմին մաղթում
ենք անթերի ներկայանալ միջազգային փուլին ու մեծ հաղթանակով վերադառնալ Հայաստան:
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34