«Մենք» դաշինքի անդամները՝ Խաչատուր Քոքոբելյանի, Արտակ Զեյնալյանի և Անժելա Խաչատրյանի գլխավորությամբ քարոզարշավ են իրականացնում Կենտրոն համայնքում: Նրանք քաղաքացիներին դաշինքի ծրագրային բուկլետները փոխանցելուց բացի նաև կարկանդակ են հյուրասիրում:
Դաշինքի երկրորդ համար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ավանդույթը փոխանցվել է մեծերից, կարկանդակ բաժանելը բարին ավետելու խորհուրդ ունի:
Հարցին՝ արդյո՞ք կարկանդակներ բաժանելը չի դիտարկվում որպես ընտրակաշառք, Քոքոբելյանն ասաց, որ դա չի հակասում օրենքի տառին, կարկանդակների միջոցով նաև փորձում են զրուցել, շփվել քաղաքացիների հետ, նրանց ներկայացնել դաշինքի մոտեցումները: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը նշեց, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական բանավեճերը, ցավոք, բովանդակային չեն, փորձ է արվում ամեն ինչ անձնական դաշտ տեղափոխել:
«Դա միտումնավոր է արվում, քանի որ եթե ասելիք չկա, նշաձողը իջեցնում են, և խոսվում է անձնական բնույթի խնդիրներից: Մենք բոլորովին տարբերվող, ապացուցողական մոտեցումներով հարուստ քաղաքական և տնտեսական ծրագիր ենք առաջարկել մեր հանրությանը և ԱԺ-ում հասնելու ենք նրան, որ քաղաքացին յուրաքանչյուր օր փոփոխություն զգա իր վրա»,- նշեց Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրը Նիկոլ Փաշինյանը լուծել է, նրան հաջողվել է հեռացնել նախկին ռեժիմին, բայց այսօր, ըստ նրա, փոփոխություններ անելու ժամանակն է, իսկ «Մենք» դաշինքի ծրագիրը՝ հատկապես արտաքին քաղաքական առումով, տարբերվում է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխանության ծրագրից:
«Առաջարկում եմ բանավեճ «Մենք» դաշինքի լիդերների և իշխանության միջև, քանի որ մյուսների ծրագրերը չեն տարբերվում իշխանության ծրագրից: Եվ քանի որ «Մենք» դաշինքը միակ և հիմնական գաղափարական այլընտրանքային մոտեցումներ ունեցող ուժն է, ուստի բանավեճը պետք է լինի երկու ուժերի միջև, որպեսզի հանրությունը տարբերակի այդ երկու մոտեցումները»,- ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այն հայտարարությանը, որ իրենք են միակ ընդդիմությունը, Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, քանի որ նրանք, ըստ նրա, իշխանություն էլ չեն եղել: «Այսօրվա իշխանությանը ձեռնտու է նման ընդդիմություն ունենալ, իսկ ՀՀԿ-ն, ավելի շատ նեղացածի կերպար ընդունելով, իշխանության հետ փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ երկրում ուրիշ մոտեցում չկա, դա անհեթեթ, էժան հնարք է:
Լավ կլինի, որ ՀՀԿ-ն մերթընդմերթ խորը շունչ քաշի և հիշատակի, թե ինչու է Հայաստանում մենաշնորհն առաջացել, տնտեսական հանցագործություններ եղել, ընտրությունները կեղծվել: ՀՀԿ-ն մեր դառն անցյալն է, իշխանության միակ և գաղափարական ընդդիմախոսը մենք ենք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ առաջին անգամ հանրությունը հնարավորություն ունի ընտրելու թե լավ իշխանություն, թե լավ ընդդիմություն, ով կմատնանշի երկրում առկա խնդիրները, կարևոր նախաձեռնություններով կտանի սպասված լուծումների:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03