ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած կոռումպացված հանրապետական թալանչիների իշխանությունը: Այս մասին այսօր Մասիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
«Որոշ բայղուշներ անընդհատ գուժում են, թե հեսա մարդիկ հիասթափվեցին հեղափոխությունից, հուսահատվեցին, ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած կոռումպացված հանրապետական թալանչիների իշխանությունը, և այս ընտրություններով այդ խումբը պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը: Որոշ հին դեմքեր հայտարարում են, որ իրենք դեռ Մասիսում ուժեղ են: Այս ընտրություններում դուք պետք է ապացուցեք, որ «Հանրապետականը» Հայաստանի ոչ մի անկյունում չունի տեղ և ապաստան»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ այս տարվա հոկտեմբերի տվյալներով Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են շուրջ 61 տոկոսով: Շուրջ 32 մլն դոլարի գյուղմթերք ավելի է արտահանվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ:
«Այս գործում մեծ ներդրում ունեն Մասիսի մեր հայրենակիցները, ովքեր այս դժվար պայմաններում քրտնաջան աշխատում են և արդյունք են ստեղծում: Ես ուզում եմ խոնարհվել մեր աշխատասեր ժողովրդի առաջ»,- ասաց նա:
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության մեծագույն խնդիրն ու առաքելությունն է լինելու այդ աշխատանքի պայմաններն առավել նպաստավոր դարձնելը: Նրա խոսքով՝ շատ լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն գյուղատնտեսության ոլորտում:
«Ամենակարևորը՝ այդ փոփոխություններից գյուղացիներին մեթոդական աջակցություն ցուցաբերելն է և արագ արձագանքելը բոլոր պրոբլեմներին»,- նշեց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55