Որպես կասկածյալ կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք չունենք, այսինքն՝ չունենք անձ, ով կասկածվում է տվյալ հանցագործությունը կատարելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Գյումրիի ռուսական ռազմակայանի ծառայողի կողմից սպանություն է կատարվել:
«Եղել է մարմնական վնասվածքներով կին, ով մահացել է, ի՞նչ կապ ունի ռուսական 102-րդ ռազմաբազան»,-ասաց նա:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է: Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած:
Կարեն Գաբրիելյանը նշեց, որ կան վարկածներ, որի շուրջ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Իսկ թե նման վարկած կա՞, որ ռուս զինծառայողի ծեծից է սպանվել կինը, ասաց, որ եթե ինքը որոշ վարկածներ սկսի հաստատել կամ հերքել, կստացվի, որ ինքը նախաքննական գաղտնիք է հրապարակում:
«Այս պահին վարկածները հրապարկման ենթակա չեն, կարող են լինել տասնյակից ավելի վարկածներ, չեմ կարող թվարկել»,-ասաց նա: Շիրակի մարզի դատախազը նշեց, որ իր հանձնարարականով երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01