«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանի և դաշինքի՝ ապագա Հայաստանի վերաբերյալ հայացքները միանգամայն համընկնում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու հունահռոմեական ոճի ըմբիշ Ջուլֆալակյանը այսպիսի համոզմունք հայտնեց. «Ես համաձայնել եմ «Իմ քայլը» դաշինքի առաջարկին՝ լինել պատգամավորի թեկնածու, քանի որ սա այն ուժն է, որն, իրականացնելով թավշյա հեղափոխությունը, ունի շատ մաքուր և բարի ցանկություններ՝ կառուցելու այն Հայաստանը, որը ես ինքս էլ ցանկանում եմ: Մեր հայացքներն ու պատկերացումներն ապագա Հայաստանի մասին նույնն են»,- նշեց պատգամավորի թեկնածուն:
Ջուլֆալակյանը շեշտեց, որ բոլոր այն «պայմանները», որոնք իր կողմից դրվել էին, համաձայնեցվել են: Այսինքն՝ ինքը չէր ցանկանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, ցանկանում էր մնալ անկուսակցական և շարունակել սպորտով զբաղվել:
Ռեյտինգային ընտրակարգով չառաջադրվելու վերաբերյալ Ջուլֆալակյանը նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել այդ ընտրակարգին, քանի որ այդ պարագայում ԱԺ-ում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր ոչ մի եզր չունեն օրենսդիր գործունեության հետ:
«Կարծում եմ՝ ռեյտինգային ընտրակարգը որոշակիորեն իր բացասական ազդեցությունը կունենա նոր ձևավորվող խորհրդարանի վրա: Այս դեպքում կարևորվում են անձնական կապերը և մի շարք այլ հնարավորություններ, բացի անձնական կարողություններից»,- ընդգծեց հունահռոմեական ոճի ըմբիշը:
Նրա խոսքով՝ նախկինում եղել են առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածություն առաջադրելու վերաբերյալ, սակայն, ինչպես Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է ասում, այնքան էլ հետաքրքրված չի եղել նախկին ԱԺ-ի գործունեությամբ:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02