ARM | RUS |

Թեվավոր պոեզիայի ճախրանքը

23.07.16 | 20:30


Անկախության շրջանի հայ պոեզիան շարունակում է զարգացման ու հարստացման իր նոր ուղին` կրկին ապացուցելով աշխարհի մեծերի այն կարծիքը, որ հայ
ժողովուրդը բանաստեղծ ժողովուրդ է։ Անդրադառնալով այս գնահատականին` հնարավոր չէ նորից ու նորից չարտաբերել
ՙՎահագնի ծնունդը՚, Գողթան երգերի փնջերը, ՙՍասնա ծռերի՚ ոսկեկուռ ճյուղերը,ՙԿռունկը՚, ՙԴլե յամանը՚, ապա Նարեկացու սաղմոսածին տաղերը, Քուչակի հայրենները, Սայաթ-Նովայի սիրային ու խոհափիլիսոփայական երգերը, չմոռանանք
Ջիվանուն ու գուսան Աշոտին... Մեր այս թվարկումները միակողմանի կստացվեին, եթե չընդգծենք ժողովրդայնության բարձր տիտղոսը վայելող Մեծ Լոռեցու, Վարպետի, Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի, Վարուժանի, Սիամանթոյի մարգարիտները։ Բանաստեղծական ալեծուփ զգացումներով գանք ու ողորմի ասենք Եղիշե Չարենցին, Հովհաննես Շիրազին,
Պարույր Սեւակին, Համո Սահյանին եւ մյուս անվանիներին, որոնք աշխարհին ներկայացրին հայ ոգու անզուգական թրթիռները՝ պոետական նոր երանգներով ու նոր ջերմությամբ։
Եվ երբ խոսք ենք բացում մերօրյա բանաստեղծության մասին, որ կոչում ենք անկախության շրջանի պոեզիա, երբեք չպետք է մոռանանք այն ապրող ու ապրեցնող ավանդույթները, որ կտակել են մեր հսկաները։ Այս մոտեցումը շեշտում ենք այն պատճառով, որ քիչ չենք հանդիպում այնպիսի թյուր կարծիքների, որ 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզμի մեր պոեզիան միանգամայն նոր երեւույթ է, այսպես կոչված, վերլիμրի արտահայտություն, նույնիսկ μարձրաձայնում են, որ դասական չի կարելի համարել Հ. Շիրազին, Հ. Սահյանին եւ նման աստվածաշնորհ մեծերին։Պատահական չհամարենք Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջերս Երեւանում արտահայտած թեւավորող կարծիքը Գ. Նարեկացու եւ Ե. Չարենցի մասին՝ նրանցից բերված բանաստեղծական հատվածներով հանդերձ։ Այս նշանակում է, որ պոեզիան հարատեւում է միայն այն դեպքում,երբ գեղարվեստական պահանջվող մակարդակով արտացոլում է ժողովրդի ճակատագիրը՝ համամարդկային հոլովույթով։Բացի այդ, նշանակություն չունի, թե բանաստեղծը ինչ ձեւով է համեմում իր խոսքը. միայն թե ապահովի ձեւի եւ բովանդակության անμաժանելի միասնությունը։Աշխարհահռչակ ռուս քննադատ Վ.Գ.
Բելինսկին Կոլցովի մասին գրած հոդվածում (1846) ընդգծել է. ՙԵրբ ձեւը բովանդակության արտահահայտությունն է, նա
այնքան սերտորեն է կապված նրա հետ, որ անջատել ձեւը բովանդակությունից, նշանակում է ոչնչացնել բուն բովանդակությունը եւ, ընդհակառակը, անջատել բովանդակությունը ձեւից, նշանակում է ոչնչացնել ձեւը՚ (Է. Ջրμաշյան, Գրականագիտության ներածություն, Երեւանի համալսարանի հրատարակչություն, 1996, էջ 89)։
Գրական երկի ձեւի եւ բովանդակության կատարյալ միասնությանը լուրջ ուշադրություն էր դարձնում Մեծ Լոռեցին։
Շեքսպիրը նրա համար հանդիսացել է գնահատման ամենաμարձր չափանիշը։ Այս առումով հետաքրքիր է նրա նամակը՝ ուղղված Փիլիպոս Վարդազարյանին։ Վերջինս
գտնում էր, որ բանաստեղծները պետք է նոր μան ասեն։ Այս կապակցությամբ Թումանյանը գրում է. ՙԴու զուր ես
ասում, թե այս կամ այն միտքը հայտնած է արդեն։ Ո՞ր բանաստեղծն է մի նոր միտք հայտնել։ Ես, որ աստվածացնում եմ Շեքսպիրին,իսկի չեմ էլ մտածում, թե նա ինչ միտք է հայտնել, դրա վրա չեմ հիանում, այլ թե ինչպես է հայտնել՚ (Հ. Թումանյան, Երկերի ժողովածու 4 հատորով, հ. 4, ՙՀայաստան՚ հրատ., 1969, էջ 341)։ Մեծ Լոռեցին անմիջապես հիշեցնում է, որ միեւնույն հողից μրուտը կճուճ է շինում, իսկ Աստված՝ մարդ։
Վերը նշված օրինակները մենք բերում ենք մեկ միտումով, որ կրկին հիշեցնենք այն ընկերներին, ովքեր շահարկում են բանաստեղծության ազատ ձեւը՝ նույնիսկ թմբկահարելով, թե իμր նրանք գրում են ապագա ընթերցողի համար, որ մերօրյա
ընթերցողը չի հասկանում իրենց։ Մեր այս հոդվածում նման փաստերին դիմելու առիթը արդի հայ պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկի՝ Ռոբերտ Եսայանի ՙՔաոս եւ լույս՚ ժողովածուն է՝ բազմահատորանոց հրատարակության առաջին հատորը։ Ռոբերտի պոեզիան էն գլխից է արժանացել բարձր գնահատականի։ Առաջիններից մեկը 20-րդ դարի դասական բանաստեղծ Գեւորգ Էմինն է։ Մենք գոհունակությամբ եւ ուրախությամμ ենք նշում, որ Ռոբերտի համարյա բոլոր ժողովածուների մասին հանդես ենք եկել գրախոսություններով` հրատարակելով նաեւ առանձին ուսումնասիրություն՝ ՙՌոμերտ Եսայանի պոեզիան՚ խորագրով։
Այժմ սեղանիս Ռոμերտի վերոնշյալ ընտրանին է։ Այն բացվում է ինքնագնահատման հետեւյալ ձեւակերպումով. ՙՄի առաքյալ իր աղոթքով միացնում է ձեռքերը տարածության՚։ Իսկ հայտնի է այն համոզմունքը, որ μանաստեղծը Աստծո քարտուղարն է, որը կատարում է նաեւ առաքյալի դեր՝ իր μարեխոսությամμ, աշխարհի ծագերը միացնելու ցանկությամμ, սրտերը մեղմելու երազանքով, ժողովրդի սիրտը դառնալու տենչանքով։
Ռ. Եսայանը ճամփա բացող բանաստեղծ է։ Ինքն է խոստովանում այդ մասին,գրելով. ՙԵտ տար տողը, ինչպես կափարիչը քաոսի, եւ կտեսնես՝ թե ինչպես է ծնվում ճանապարհը՚ (Ռ. Եսայան, ՙՔաոս եւ լույս՚, հ. 1, Ստեփանակերտ, ՙՎաչագան Բարեպաշտ՚ հրատ., 2015, էջ 1)։
Ժողովածուն μաղկացած է μանաստեղծությունների եւ պոեմների երեք շարքից։Դրանք են՝ ՙՀրեշտակի թեւեր՚, ՙՀաղորդության շղթա՚, ՙՔաոս եւ լույս՚։ Այն ունի նաեւ ՙՀարցազրույց՚ μաժին։ Գիրքը եզափակվում է ՙՏեղեկություններ՚ մասով, որն անհրաժեշտ ենք համարում։ Ծանոթանալով պոետական շարքերին, վերընթերցելով դրանք` կրկին համոզվում ենք, որ Ռ.Եսայանը հայտնություն է մեր պոեզիայում՝ ասելիքի խորությամμ, պատկերավորությամբ, թարմությամμ, մարդու եւ բնության աստվածապարգեւ նմանության բանաստեղծականացմամμ, երկրայինի եւ երկնայինի փիլիսոփայությամբ,պատկերավոր մտածողության անսպառ հնարանքներով։ Ռոμերտի որոշ բանաստեղծություններ կարդալուց հետո ընկնում ես միանգամայն մի նոր աշխարհ, վերացական թվացող մի տարածք, տեսիլքների մի խաչմերուկ, որոնք բարեբախտաբար
արմատներով կենսական են, շոշափելի, գուցե հավաստենք՝ դրախտային։ Այո, դրախտային, քանզի հենց ինքը՝ Ռոμերտն
է հավաստիացնում ընթերցողին.
Եթե՝ տողերի միջեւ լռություն չկա - ուրեմն սպառված է հորիզոնը Ոգու։
Եթե հիշողությունների միջեւ կամուրջներչկան – ուրեմն
դեռ չի՜ ծագել տարածության աստղը։
Եթե ներշնչանքների միջեւ զոհասեղանը թեւը չէ հրեշտակի –
ուրեմն երգի ծնունդը հետաձգվել է…անհայտ լուսաբացով։ (էջ4)
Եվ հաճելին այն է, որ Ռոμերտի երգի ծնունդը չի հետաձգվում, նրա լուսաμացն անհայտ չէ։ Դա մի երգ է, որ հասցե ունի,
այն սկսվում է Հայաստանից, որի ջուրը, ըստ բանաստեղծի, ՙՈգին է կայծքարի՚,ՙտարերքն աստղերի՚, ՙասքը ծառերի՚,
ՙշունչը երազի, եւ ինչքան խմում է, ՙծարավի խոլ հայացքն է արթնանում ցողուններում Անսահմանի՚։
Ռոբերտի μանաստեղծական տեսողությունը սովորական չէ, թափանցում ու ճեղքում է մութն ու խավարը։ Նա տեսնում է, թե
ոնց է ՙՀուշարձանի կարմիր լռությունը հառնում ծաղիկների քարե ճիչերի միջից՚, թե ոնց է ՙփողոցի շունչը դառնում Ձայնի պատարագ՚, թե ինչպես է ՙՀիշողության վանդակը՚ դառնում տարածության անուն՚ (ՙՀիշողության վանդակ՚, էջ 6)։
Ռոբերտը նույնիսկ նկատում է, որ ՙժամանակի կմախքում բնակվում է Միֆը՚, որը վերացական մտածողության պատրանք
չէ, այլ հայաշունչ մի երկիր, որտեղ՝
Քարը որպես վանդակ,իր մեջ պահում է
թռիչքը թռչունի,կայծակը լռության,
անդունդի բաբախող սիրտը։(ՙՆկարագիր՚, էջ 8)
Ռ. Եսայանը, որպես ստեղծագործող անհատականություն, իր հավատամքն ունի։ Նա գրում է. ՙԲանաստեղծը ծնվում է
կյանքի եւ վաղվա միջեւ՚։ Չարենցյան մտքի այս նոր թեւաμախումը հաստատում է այն ճշմարտությունը, որ եթե երգը չի կամրջում ներկան ապագային, ուրեմն այն ժամանակավրեպ է։ Հենց այդ իմաստով էլ Ռոբերտը խոստովանում է. Հագնում եմ ծառերի լուսայգը եւ դիմավորում
ակնթարթները Ապագայի։ (ՙՃանապարհի խորհուրդը՚, էջ 10)
Սակայն ճիշտ չէր լինի, եթե Ռոբերտին ներկայացնենք` որպես լավատես մարգարե, որն իր շուրջը տեսնում է միայն դրախտային ծփանքներ, երջանիկ մարդկանց մի երգչախումբ, որն ապահով պայմանների ափերից ձեռքը մեկնում է ապագային եւ ճչում. ՙԱյդ մենք ենք գալիս՚։ Իհարկե, ո՜չ։
Ռոբերտը կյանքի փիլիսոփայությունը տեսնում է քաղաքական-սոցիալական-հասարակական հակասությունների ընթացքի մեջ։ Եվ ոչ միայն այդ։ Նա շատ լավ է հասկանում, որ ինքը լինելով անտիկյան, հանճարեղ, քաղաքակիրթ ժողովրդի երգիչ-զավակ, պետք է մարտնչի ոչ միայն երգով,այլեւ զենքով, իր ժողովուրդը շրջապատված է ուրիշների հողերի վրա բնակություն հաստատած թշնամական ամբարիշտ ցեղախմբերով։ Նա μնութագրում է իր ժամանակը որպես ՙազատության հայացք եւ… բանտախուց, դատարկության զսպանակ եւ արյան ճիչ՚ (ՙԱհա իմ ժամանակը՚, էջ18)։ Հենց նման դրամատիկ կյանքի լանջերից է Ռոμերտը ձեռք մեկնում իր հավատինեւ ճչում.
Ամբողջի մեջ չե՜ն կորչում շնորհները Ցեղի,
եւ չի դառնում Ոգու մարգարիտը՝ ավար,
ինչ որ նախնական է -ուժն ու ելքն է հողի,
երբ արմատ է լույսը՝ընձյո՛ւղ, երա՛զ, հավա՛տ։(ՙՇեմ՚, էջ 16)
Ռ. Եսայանը հաճախ է անդրադառնում հոգու եւ մարմնի զուգահեռությանը եւ արտահայտում արվեստագետի իր փիլիսոփայությունը՝ արարման ընթացքի մեջ։ Ու
չես կարող հակաճառել նրան, երμ ուսուցանում է.
Ներդաշնակության ուժը բաժանվել է վանդակում Քաոսի։
Հոգին մարմնի պատանդը չէ։ (ՙԻմ ճանապարհը՚, էջ 17)
Շտապենք նշել, որ Հոգու վկայությունն այստեղ արվեստագետի ներշնչանքի եւ նրա ազատության մասին է։ Ուստի չես կարող չհամաձայնել այս կարծիքին ու չընդգծել նրա խորհուրդը.
Թե լռության շրթին շո՛ւնչս է վիրավոր –
թո՜ղ տատմոր պես մոտենա ժամանակը իմ տառապանքին։
Թե ազատությունը մենախոսող պոետի հուշարձան է,
քարշ չտանք նրան հրասայլերի եւ ջիպերի ետեւից։
Թե անունը գետնամած ստվե՜ր է միայյն,
թող հառնի հողի՛ց առասպելը Ոգու։
Թե μռնաμարվում է կտավներում երկրի կուսությունը գույնի.
թո՜ղ մանկությանս փուչիկից կախվի՛ սիրո ճանապարհը։
(ՙԹե՚, էջ 19)
Ռոբերտի մի շարք բանաստեղծություններում կան խոհափիլիսոփայական այնպիսի ընդհանրացումներ, որոնք կարելի է համարձակորեն մտցնել ժողովրդական ասացվածքների մեջ։ Այսպես. ՙԺամանակը հանգցնում է լապտերը տարածության՚ (էջ 20), ՙԿապույտը դառնում է Հույսի
ավազան՚, (էջ 21), ՙԽաչքարի ձեռքերում օրորվող բարուրը իմ ժամանակն է՚ (էջ23), ՙԲողբոջի մեջ շողում է μիμը ճանապարհի՚ (էջ 23), ՙՀորիզոնի ճիչը ծարավի թռչուն է՚ (էջ 27), ՙԻմ աչքերից լույս է խմում ճանապարհը՚ (էջ 29)։ Այսպես կարելի է շարունակել եւ հաստատել, որ Ռ.Եսայան - երեւույթի ամեն մի բառ դրվում է թղթին ՙորպես ասուպ՚, որպես ՙա՜յլ մոլորակի բնակիչ՚, որ նա ՙտառապանքի ակնախոռոչում վառվում է որպես տարածության լապտեր՚, ու միաժամանակ որպես
քրիստոնյա, գտնում է հառնելու ու հավերժվելու ելքը.
Հայացքների պտտահողմում ելք է ավյունը Հիսուսի,
բաժանվում եմ ես ինձանից, միավորվո՛ւմ աստղով Հեռվի,
տեսնում՝ հողի մեջ եռում են կանաչ հունդերն արշալույսի,
եւ համբույրի տիեզերք է, կյանք է արյունը Հիսուսի։ (ՙԵլքը՚, էջ 33)Ռ. Եսայանի պոեզիան ՙարյան կաթիլի հրվանդանում՚ կանչերի հորիզոն է, ասել է թե՝ այն իրապաշտությունից դեպի ռոմանտիկական տարածք կամարված ծիածան է, որի երանգների մեջ կարող ես զգալՙլռության խորհուրդը՚, շոշափել ՙՀիշողության ավազանը՚, հաղորդակցվելՙՈգուն՚։ Հենց այդ առասպելված երազանքից կարող ես մտնել Աղոթարան, որտեղ ՙմարգարեանում են պատուհանները, բառերը որպես դռներ լռության Բացվոււմ են դեպի հույսն ապագայի՚ (ՙԱղոթքը ՚, էջ 38)։Մեծ ու խորն է μանաստեղծի ցավը։ Նա իր դարաշրջանի քաղաքացին է, իր ազգի զավակը, այն ազգի, որը տեսել է 1915-ը,անցել երկրագնդի բազում ճամփաներով,փրկել մի բուռ Հայաստան, ունի խլված Էրգիր, Նախիջեւան, ունի ազատագրված Արցախ, այդ սուրμ պապենական օջախների
փրկության համար փոթորկված 1988-1994, ապա 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմ։ Այս ճակատագրական խաչմերուկներում կրած ազգային ցավի, ազգային վերընձյուղումների, ակնկալիքների, հույսի ու հավատի մասին է Ռոբերտի 10 պոեմներից բաղկացած շարքը։ Սակայն,որպես որոնող ու գտնող μանաստեղծ, Ռոբերտն այդ պոեմները եւս բաժանել է ենթամասերի։ Այստեղ զետեղված են ՙԾնունդ
կամ ինքնառերեսում մահից հետո՚,ՙԽռովք՚, ՙՃակատագրի լուսանցքներ՚,ՙՏառապանքի հետ՚, ՙՏարածություն ենք
տարածության մեջ՚,, ՙՌեքվիեմ՚, ՙՀաղորդության շղթա՚, ՙՏեսակցություն՚, ՙՀավերժության μանալին՚, ՙԵլք՚, ՙԱպաշխարություն կամ հրաժեշտի 40 օրերը՚։ Ընթերցելով Ռոբերտի պոեմները, տողից տող, էջից էջ վերանում ես առօրյա կյանքի հոգսերից, կանչերից, մանրուքներց ու միանում բանաստեղծին, ըմբոշխնում նրա փիլիսոփայությունը՝ կենսաμուխ, կենսաթրթիռ, կենսահոգս, կենսացավ, կենսահույզ, կենսահավատ… Ոչ թե թվում է, այլ
համոզվում ես, որ Ռոբերտը կյանքի բանաստեղծ է՝ անմիջական, անկեղծ, բորբոքասիրտ, հայրենանվեր, ազատամարտիկ, զինվորահավաք, մարտնչող, հեռատես,
վիրաμույժ…Ռ. Եսայանը քնարական պոեմի հմուտ
շինարար է, μանաստեղծական ՙԵս՚-ի եւ ժողովրդի հավաքական ուժի անխոնջ զոդող։ Ռոբերտն իրեն համարում է ՙշիվը լույսի,
տիեզերքի ոգին՚։ Այդպես էլ կա։ Նրա բանաստեղծական հայացքը հորիզոններ է ի մի բերում, եւ հանուրի անունից գոչում.
ՙԵս իմ պատանդն եմ՚։ ՙԵս իմ երազն եմ՚։
ՙԵս… իմ անդունդն եմ՚։ ՙԵս իմ ճանապարհն եմ՚։
ՙԵս... իմ հիշատակն եմ՚։
ՙԵս… իմ Հեռուն եմ՚։ ՙԵս իմ անհունն եմ՚։
Այսպես, ՙԼույսի հայացքը՚ համարելովՙհիշողության մաս՚, նա անցյալից հասնում է մեր օրերին ու ստեղծում ժամանակի
մանրանկարը. Բեկորներով հյուսված ճանապարհի քարտեզ։ Շուշիի լո՛ւյսը։Աշոտ - Բեկորի աստղային երթից մնաց մի արձան, մի անուն, մի սյուն,մնաց Երազի հավիտենությո՛ւն...
(էջ 53)Նման ընդհանրացումից հետո Ռոբերտը մտքի հորիզոններում հստակ տեսնում է, թե ինչպես է.
Տիեզերքը բացվում որպես ձայնանիշերի
թագավորություն։Լռության խմբավարությամբ ժամանում է Տեսիլը՝Կարմիր վերնաշապիկով։ Ձայնի տարերքում
Արցախի վա՛ղն է։ (էջ 53) Իր ստեղծագործական խառնվածքի,
ինքնամոռաց արարումի մասին Ռոբերտը գրում է.
Երբ ես երկնում եմ – ստեղծո՛ւմ եմ ներշնչանքի նոր ասպարեզ։ Երբ ես գրում եմ, հարությո՛ւն են առնում ճանապարհները…
Ճակատս դառնում է ճյուղավոր հույսի շտեմարան։ (էջ 54)
Հիրավի, այդպես է։ Ռոμերտը ծնվել է` որպես բանաստեղծ։ Իհարկե, մեկ գրախոսության մեջ հնարավոր չէ վերլուծել ծավալուն մի ժողովածու։ Սակայն կարեւորվում է մի շատ անհրաժեշտ պահանջ, որ μխում է արվեստի փիլիսոփայությունից։Այստեղ անհրաժեշտ ենք համարում կրկին դիմել անմահ Բելինսկուն. ՙԲանաստեղծությունը,-գրել է նա,- ինչպիսի գեղեցիկ մտքերով էլ որ լի լինի, որքան էլ նա ուժգնորեն արձագանքի ժամանակակից հարցերին, եթե նրա մեջ պոեզիա չկա, ապա նրա մեջ չեն կարող լինել ո՜չ գեղեցիկ մտքեր եւ ո՜չ էլ հարցեր, եւ այն ամենը, ինչ կարելի է նկատել նրա մեջ՝ դա ոչ այլ ինչ է,եթե ոչ միայն վատ ի կատար ածված գեղեցիկ մտադրություն՚ (Է. Ջրμաշյան, Գրականագիտության ներածություն, Երեւանի համալսարանի հրատարակչություն, Ե., 1996,էջ 94)։Բերենք համեմատությունների մի քանի օրինակ. ՙԺամանակն օրորում է տողերս μարուրի նման՚ (էջ 87),
ՙՀատակը ծածկված է մթության շերտով, ինչպես չթրաշած դեմք՚ (էջ 88), ՙԱշխարհը դիմակի պես ընկնում է ոտքերի տակ՚ (էջ89)։ ՙՏողերիս մաշկը ճաքճքել է նռան կեղեւի նման՚ (էջ 90), ՙԾալված է օրը որպես մագաղաթ՚ (էջ 97), ՙՊատմության ճակատն անդունդ է կարծես, ուր մեղքն է շրջում լապտերով Եսի՚ (էջ 95), ՙՏեսողության մեջ փաթաթվեցի, ինչպես μարուր՚
(էջ 104), ՙՔամին կտրատել է քո լռությունը, տերեւների պես փռել մայթերին՚ (էջ 109),ՙԲախտի թեւերից ընկնող աստղի պես ջերմացնում եմ քո տեսքն իմ ափի մեջ՚ (էջ115), ՙՄեր ապրած կյանքի սուրμ վայրկյանները ծիածանվում են իμրեւ գարնանցող՚ (էջ 117):Ռ. Եսայանի ՙՔաոս եւ լույս՚ ժողովածուի մուտքում ականավոր μանաստեղծ Վարդան Հակոբյանը վկայում է. ՙՀետաքրքիր երեւույթ է Ռոμերտ Եսայանի պոեզիան։ Եվ անկրկնելի է ինքը՝ Ռոμերտը, որպես մարդ, անհատականություն։ Հինավուրց հայկական հողն ազատեց՝ որպես հրետանու զինվոր, իսկ հոգեւոր աշխարհում
ՙտարածքներ գրավեց՚ իր բանաստեղծությամբ։ Ասել է թե՝ Աստծո դրած նշան ունի ճակատին՚։ Ճշմարիտ է ասված։ Ռոբերտի ճակատին դրված աստվածային նշանները նրա
ժողովածոււներն են, որոնց հմայքն զգալու համար խորհուրդ կտայինք կրկին ու կրկին կարդալ նրա սույն ընտրանին ու ծարավով սպասել հետագա աստվածալեզու հատորներին։

«Կրթություն» շաբաթաթերթ



Դե ինչ, երեք նախկին նախագահներ, բանակցային փասաթղթերն հրապարակվեցին. Ռուբեն Ռուբինյան

Դե ինչ, երեք նախկին նախագահներ, բանակցային փասաթղթերն հրապարակվեցին. Ռուբեն...

17:56

Իշխանությունն աշխատող աղքատների նկատմամբ, վարել է, ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական քաղաքականություն. Թադևոս Ավետիսյան

Իշխանությունն աշխատող աղքատների նկատմամբ, վարել է, ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական...

17:43

Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ ստախոս. Նիկոլը 2019-ին ստացել է նորմալ առաջարկ, բայց թաքցրել է մեզանից. Աշոտյան

Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ ստախոս. Նիկոլը 2019-ին ստացել է նորմալ առաջարկ, բայց թաքցրել է մեզանից....

17:26

Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր խնդիրներ, սահմանափակումներ. Արման Ղազարյան

Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր...

17:06

Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի դատական նիստը

Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և...

16:05

Ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր, ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում. Մարթա Կոս

Ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր, ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում. Մարթա...

15:44

Պատգամավորներն այցելել են Միքայել և Բագրատ Սրբազաններին

Պատգամավորներն այցելել են Միքայել և Բագրատ...

15:19

Հոկտեմբերի 20-ին Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․ Բաբայան

Հոկտեմբերի 20-ին Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․...

15:04

Կայացել է նախարար Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Կայացել է նախարար Միրզոյանի և Կայա Կալասի...

14:46

Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. մի՛ հավատացեք այս խանութի և իմ անվան հետ կապվող բամբասանքներին. Աննա Հակոբյան

Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. մի՛ հավատացեք այս խանութի և իմ անվան...

14:22

Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար

Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հարձակումներին...

14:06

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը...

11:03

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա...

10:45

Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես...

10:23

ԱԺ–ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագիծը. ուղիղ

ԱԺ–ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին...

10:06

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ». Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում

«Ժողովուրդ». Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ...

09:02

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում

18:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22