Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերիյ Օսիպյանը Վանաձորում հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս է հայտնել, որ ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալով մտահոգված են նաև թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։
Այս առումով կարևորվել է նրանց և ոստիկանության ծառայողների ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում ևս կբացառվեն ընտրախախտումները։ «Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու քաղաքականություն»,- ընդգծել է Վալերիյ Օսիպյանը՝ ներկայացնելով ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք հիշեցնում են ընտրություններին առնչվող արգելված գործողությունների մասին։
Վալերիյ Օսիպյանը հավաստիացրել է, որ Լոռու ոստիկանները տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից։
Նույն օրը Վալերիյ Օսիպյանը հանդիպել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը նախ ամփոփել է անցած ամիսների ընթացքում Լոռու ոստիկանների կատարած աշխատանքը, վեր հանել առկա թերությունները, կոնկրետ հանձնարարականներ տվել դրանց օպերատիվ վերացման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է նաև առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտելով, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։
«Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար»,- նշել է ոստիկանության պետը։
Վալերիյ Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգել է ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։ Հանդիպմանը քննարկվել են նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02