Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը նշել է ԱՄԷ հիմնադրման 47-ամյակը: Ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կազմակերպած միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին, ընդգծելով, որ ՀՀ եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններն հիմնված են փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքների վրա, և այդ հարաբերությունները վերջին տարիներին հասել են երկու բարեկամ երկրների միջև ռազմավարական մակարդակի:
«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը և տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ ևս դիտարկվում են շարունակական զարգացման և խորացման միտումներ: Եթե 2015 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 50 միլիոն դոլար, ապա 2017 թվականին այն կազմել է մոտ 250 միլիոն դոլար»,- ասաց ԱՄԷ-ի դեսպանը
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի Հայաստանը և ԱՄԷ-ն նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և այդ 20 տարիների ընթացքում վերընթաց զարգացում են ապրել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունները:
«Այսօր Հայաստանը և Էմիրությունները արդյունավետ կերպով համագործակցում են տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է արձանագրվել, ունեցել ենք ավելի քան 30 փոխայցելություններ, բազմաթիվ գործարար հանդիպումներ, փորձագիտական այցեր, մասնակցություն տարբեր համաժողովների և ցուցահանդեսների: Երկու երկրների միջև ստորագրվել են երկու տասնյակից ավելի համագործակցության փաստաթղթեր»,- ընդգծեց Ավինյանը:
Նրա խոսքով` դինամիկ զարգացում է ապրում համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Հայաստանի քաղաքացիները հաճախ են այցելում Էմիրություններ, այսօր նաև Էմիրությունների քաղաքացիների շրջանում է աճում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
«Էմիրությունների քաղաքացիները Հայաստան են այցելում առանց մուտքի վիզաների, ինչն իրապես նպաստել է զբոսաշրջության ոլորտի զարգացանը, ինչպես նաև ավիաչվերթների զարգացմանը` իրականացվում է շաբաթական շուրջ 17 չվերթ»,- նշեց Ավինյանը:
Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս սպասվում է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը Երևանում:
«Համոզված եմ, որ դա ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար»,- ընդգծեց Ավինյանը:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրները կկարողանան երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների շահերի շրջանակներում խթանել երկկողմ համագործակցությունը եւ խորացնել տարբեր ոլորտներում երկրների միջեւ հարաբերությունները:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15