ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և «City of smile» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին: Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արվեստի գործիչներ ինչպես նաև քաղցկեղով հիվանդ ավելի քան երեսուն երեխաներ իրենց ծնողների հետ:

Կարևորելով կամավորության սկզբունքներով բարեգործական միջոցառումների անցկացումը, տիկին Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հեղինակները Պարի պետական անսամբլն ու Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոն են:

«Հիմնադրամը ողջունել է այդ նախաձեռնությունն ու աջակցել համերգի անցկացմանը: Համերգային ծրագրին աջակցել են նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, բազմաթիվ կազմակերպություններ, ընկերություններ: Այս համերգի շնորհիվ ակնկալվում է շուրջ 20 միլիոն դրամի մուտք, որն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը: Սակայն միայն ֆինանսական առումով չենք չափում համերգի արդյունավետությունը: Որքան շատ նմանատիպ անհատական նախաձեռնություններ լինեն, այնքան հասարակությունը կհամախմբվի` արձագանքելու այդ մարտահրավերին` քաղցկեղին, որը մեծ չարիք է ընկալվում, բայց իրականում հաղթահարելի չարիք է»,- ասել է Աննա Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին, ինչպես նաև հովանավորներին, աջակիցներին ու մասնակիցներին համերգի գաղափարն իրականություն դարձնելու համար:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44