Պարզ է՝ ԱԺ նիստն այսօր չի կայանա, ավելին՝ մինչև ընտրություններ քվորում չի լինի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելուն, Մարուքյանը նշեց, թե մինչ 7-րդ գումարման ԱԺ երդման օրը բոլոր պատգամավորներն անձեռնմխելի են։ «Երբ խորհրդարանը կերդվի, այսինքն՝ նոր խորհրդարանը կստանձնի իր լիազորությունները, այդ պահից կդադարեն բոլոր նրանց լիազորությունները, ովքեր դեկտեմբերի 9-ին չեն ընտրվել ԱԺ պատգամավոր։ Այդ օրից սկսած նոր կարող են գործողություններ իրականացնել»,- ասաց նա։
Մարուքյանը, անդրադառնալով Արամ Հարությունյանին վերագրվող հանցագործությանը՝ պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարմանը, շեշտեց, թե իրենք, միանշանակ, շատ բացասական են վերաբերում․ «Կարծում եմ՝ սա միակ դեպքը չէ, և բազմաթիվ նման դեպքեր կան։ Նախաքննությունը կիրականացվի, հնարավոր է՝ դա լինի մի ամբողջ շղթայի մաս, իսկ մենք՝ որպես հանրություն, ուշադիր պետք է հետևենք, քանի որ գործարանները նման կերպ սեփականաշնորհվեցին ու թալանվեցին, երկրի ընդերքն են օգտագործել անօրինական կերպով և այլն, բնականաբար, հիմա ժամանակն է այդ ամենով զբաղվելու, սակայն սա շատ մեծ անելիք է»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ սա մեկ օրվա գործ չէ։
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն Արամ Հարությունյանի նկատմամբ ձեռնարկված գործողությունները նախընտրական շոու է համարում, Մարուքյանն արձագանքեց․ «Որևէ տեղեկություն չունեմ, թե իրավապահ մարմիններն ինչ ինֆորմացիայի են տիրապետում, հնարավոր է՝ նրանք տեղեկություն ունեն, որ այդ մարդը ցանկանում էր լքել երկիրը և այլն։ Ենթադրությունների վրա մենք չենք կարող դատողություններ անել, բայց մենք սրա մասին գիտեինք, քանի որ ԱԺ ամբիոնից հայտարարվել է, հետևաբար, եթե շոու է, ապա այդ շոուն շուտվանից է սկսվել, այսինքն՝ շոուի դոզան ցածր է, բոլորը գիտեին, մամուլն էլ գրել է, որ խոսքը Արամ Հարությունյանի մասին է»։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում հայտարարվել էր, որ փաստաթուղթ է պակասում, ենթադրաբար եկել է այդ փաստաթուղթը։ Նրան փոքր-ինչ զարմացնում է ՀՀԿ-ի արձագանքը, ինչից նա ենթադրում է, որ ՀՀԿ-ականներն ուղղակի չեն տիրապետում, թե ինչ է կատարվում։ «Փոխանակ դատապարտեն, ասեն՝ կամուրջներն այրում ենք նման մարդկանց հետ, չենք ցանկանում ասոցացվել նման մարդկանց հետ, հակառակն են անում ու ասում, որ այ, շոու է։ Անգամ, եթե շոու է, բայց նման կաշառք կա, էդ շոուն չորրորդական հարց չի՞ դառնում, առաջնային երկրում արդարության վերականգնում չէ, որ երկրից գողացվածը վերադարձվի»,- ավելացրեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02