Այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պնդումների վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը դիտել է որպես հաղորդում ծանր հանցագործության մասին և վերջինս հրավիրվել է ԱԱԾ:
«Երեկ երեկոյան 21:45 սահմաններում զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ սպա և հարցրեց՝ երբ տանը կլինեմ, որովհետև շտապ բան ուներ ինձ հանձնելու, ասացի՝ առավոտյան: Ասացի, որ գտնվում եմ «Ցենտրալ» սրճարանում, խոստացան, որ 5 րոպեից կգան: Քիչ անց մոտեցան երկու երիտասարդներ, ցույց տվեցին վկայականները և ինձ տվեցին մի թուղթ, որը վերցրի, գրված էր, որ ինձ առավոտյան 10:00-ին հրավիրում են ԱԱԾ: Ես ասացի, որ 10:00-ին զբաղված եմ, ինձ հարմար է ժամը 13:00-ին: Պատրաստվում էի այսօր գնալ ԱԱԾ, անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն հրապարակեց այս ամենը: Դրանից հետո անիմաստ էր ժամանակ կորցնել, գնալ այնտեղ: Ես ասելու էի, որ այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Այս ամենն ասելուց հետո դուրս էի ուզում գալ այնտեղից»,- մանրամասնեց Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ ՀՔԾ-ից էլ հրավեր էր եկել, բայց «ամոթանք էր տվել», չէր վերցրել:
Եթե 27-ին եմ արել այս հայտարարությունը, ինչո՞ւ են հիմա կանչում: Կանչում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է: Ինձ ասել են, որ Արցախի հարցը քննարկեմ ԱԱԾ-ում: Ես հայտարարում եմ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը: Փաստաթղթում իրենք իրավական գնահատական են տվել, ես առայժմ չեմ տալիս, տվել եմ քաղաքական գնահատական, պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Ինչո՞ւ վարչապետը չեկավ: Ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, սա սպառնալիք չէ, խոստում է, գալու է այդ օրը»,- շեշտեց նա:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ինքը որոշել էր գնալ ԱԱԾ, որովհետև ղեկավարել է այդ կառույցը, դրանից անցել է 23 տարի և որևէ բացասական գնահատական այս կառույցին չի տվել: Նրա ձևակերպմամբ՝ այսօր Հայաստանում իրավական կառույցներ գոյություն չունեն, «դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ կապ չունեն, պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը»:
«Սա քաղաքական հետապնդում է, փորձ է՝ վախեցնելու այն մարդկանց, որոնց թիվը մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն վիճակում, ինչ վիճակում հիմա վարչապետն է, կարող եք գնահատել՝ զրահաբաճկոններ չկան, մնացել են մերկ մարմինները և այն, ինչ պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, թույլ չենք տալու: Ես կոչ եմ անում քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետև Հայաստանի քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին, ամեն ձայնը, որը կգնա նրանց, կլինի կրակոց Արցախի վրա»,- ընդգծեց նա:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ պետք է պաշտպանել պետությունը չարիքից, որը կոչվում է «հեղափոխություն»:
«Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք: Չկա ԱԱԾ-ի նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը: Կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել: Խորը շունչ քաշեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի դարձեք մեղսակից Փաշինյանին»,- ընդգծեց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15