ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի 57 հրապարակում, ԿԸՀ-ից ստացված 1, դիտորդի կողմից ներկայացված 1 հաղորդում և քաղաքացու 1 դիմում:
Ինչպես հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված 60 հաղորդումներից 4-ով հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր, 36-ով կատարել ստուգողական գործողություններ:
Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ստուգվել կամ ստուգվում են նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 34 դեպք:
Դրանցից 8-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 26 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ:
Նշված 26 դեպքից 5-ով ենթադրյալ իրավախախտման փաստը չի հաստատվել, ինչով պայմանավորված դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 21 դեպքի հետ կապված հանգամանքներն ստուգման ընթացքի մեջ են:
Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացվում Արմավիրի մարզի, 2-ով՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների 1-ական՝
Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերի, Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47