Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Շեյն Ռոզենթալը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը:
Ներկայումս, մասնավորապես, ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանի տարածքում իրականացվում է բազմատրանշ ծրագիր, որի նպատակն է մայրաքաղաքի արևմտյան հատվածն ապահովել շրջանցիկ ճանապարհով:
Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային բեռնաթափման խնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ քաղաքապետ Մարությանը շեշտել է, որ բացի այլընտրանքային ճանապարհների կառուցումից, անհրաժեշտ է նաև արմատապես բարեփոխել հանրային տրանսպորտի համակարգը, ինչպես նաև մշակել կայանատեղիների կարգավորման նոր մոտեցումներ:
Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային բարեփոխումները քաղաքային գործող իշխանության ամենաառաջնային գերակայություններից են, որի լուծման համար պետք է ներգրավել ինչպես մասնավոր, համայնքային ու պետական միջոցներ, այնպես էլ համագործակցել միջազգային կառույցների հետ:
ԱԶԲ գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել գործնականում քննարկելու Երևանի տրանսպորտի համակարգի բարեփոխման ընթացքում քաղաքին տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը:
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02