2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 102.4%: Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա նոյեմբեր-հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները բարձրացել են 3.2%-ով:
Ինչպես տեղեկացանք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, նոյեմբերի ցուցանիշներով սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.4% գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում արձանագրվել է 2.0% գնաճ:
Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, ընդ որում՝ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.0% և 25.6% գնաճ: Նոյեմբեր ամսին մեկ տարվա կտրվածքով ծառայությունների գինը բարձրացել է 0.7%-ով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի՝ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին կպահպանվի և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա նախատեսված 4%-ի շուրջ:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44