Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին առաջին նախաբանի խոսքը տրված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին: Նա, դիմելով հայրենակիցներին, ասաց ՝այս կիրակի կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին:
«Հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու իշխանության քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու և այլակարծությունը խեղդելու միջոց, ով իմ դեմ է, ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է, պետության դեմ է, ով իմ դեմ է, հանցագործ է, այս մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին»,-ասաց նա:
Ըստ նրա՝ պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ և ուղիղ ճանապարհն է. «Դեկտեմբերի 9-ին ընտրությունը այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ ոչ ասելու միջոց է»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ թույլ է տվել կոպտագույն սխալներ: «Դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում հակառակորդներին և ուրախացնում թշնամիներին: Փաշինյանը ներկայանում է ընտրողներին ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով, որի ներկայացուցիչները մտադիր չեն ամրացնել պետականությունը»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ում բազմակարծության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխվի:
«Այլակարծության և փողոցային բառապաշարը կդառնա դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա»,-ասաց Վիգեն Սարգսյանը, ով նշեց, որ նույնը նաև դատարանների և արդարադատության անկախությանն է վերաբերում, տնտեսության գահավիժմանը:
«Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրության օրը չէ, դա յուրաքանչյուր քվեով որոշելու օր է, վերածվելու է ՀՀ-ն միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգի»,-եզրափակեց նա:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01