«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի արտաքին քաղաքական լուրջ ծրագիր, որը ենթադրում է ԵՄ-ի հետ ռազմավարական հարաբերություն, ՌԴ-ի հետ այնպիսի հարաբերություններ, երբ Ռուսաստանը այլևս կհրաժարվի Ադրբեջանին զենքեր վաճառել:
Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ԼՀԿ-ն՝ որպես ազատական քաղաքական միավոր, հիմնադրվել է 3 տարի առաջ և այդ տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար:
Էդմոն Մարուքյանը նաև հիշեցնում է, որ ապրիլի 17-ին իրենք դեմ են քվեարկել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետին:
Նա հայտնեց, որ ԼՀԿ ծրագիրը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը. «Մենք Հայաստանում խոսել ենք այդ համակարգի անարդյունավետ լինելու մասին, որտեղ մի քաղաք է զարգացել, իսկ մնացած համայնքները մնացել են արդարացիորեն չզարգացած»:
«Լուսավոր Հայաստանը» նաև ներկայանում է Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթով, որտեղ ՓՄՁ-ն կլինի պաշտպանված, հարկային բեռը՝ թեթև, իսկ աշխատողների իրավունքները կլինեն պաշտպանված:
«Մեր հայտը ապագա խորհրդարանում 2-րդ քաղաքական միավոր լինելն է: Մեր հանդիպումները քաղաքացիների հետ ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիները մեզ տեսնում են 2-րդ քաղաքական ուժ ապագա խորհրդարանում»,- նշեց Է. Մարուքյանը:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01