Մենք պետք է այնպիսի խորհրդարան ունենանք, որը զերծ կլինի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես ռուսական միջամտությունից: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը:
«Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, իսկ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Որպեսզի մեր պետությունը կարողանա հաղթել, մենք բոլորով պետք է մենք դառնանք, և մեր միավորումը հենց այդ իմաստն ունի»,- ասաց նա:
«Մենք» դաշինքի առաջին համարի խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք համախմբվել, մեկ ուժ դառնալ և խնդիրներ լուծել:
Արամ Սարգսյանը նկատեց, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը, ներքաղաքական կյանքից խոսելով, բաց են թողել արտաքին քաղաքականը:
«2-րդ աշխարհամարտից հետո նորից սկսվել է աշխարհի վերաձևում, և դա չտեսնել ուղղակի հնարավոր չէ: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, ձևավորենք այն խորհրդարանը, որտեղ հնարավորինս շատ քաղաքական ուժեր լինեն: Մենք պետք է այնպիսի խորհրդարան ունենանք, որը զերծ կլինի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես, ռուսական միջամտությունից»,- նշեց նա:
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44