Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն անդրադարձավ այսօր հրապարակված երկրորդ գաղտնալսման ձայնագրության հրապարակմանը՝ ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի:
«Որքան էլ տհաճություն զգացվեց, այսօր նորից նոր գաղտնալսում և այլն, բայց նորությունն այն էր այսօրվա, որ անցումային արդարադատություն ունենք, այն անցնում է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի միջոցով դեպի վարչապետ, և այդ «տրոյկան», կարծես թե, ձևավորված է և որոշում է կայացնում՝ ով պետք է նստի, ով պետք է չնստի, դատարանն ինչ պետք է որոշի: Պարզվեց, որ դատավորն, այնուամենայնիվ, զանգել է ԱԱԾ տնօրենին»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի գլխավորող Նիկոլ Փաշինյանն ընդհատեց. «Եթե այդպիսի որոշում կայացված լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսն արդեն նստած կլիներ, պարո՛ն Սարգսյան, և շատ հնարավոր է՝ նաև դուք նստած լինեիք, պարո՛ն Սարգսյան»:
Վիգեն Սարգսյանը շարունակեց. «Բայց ես Ձեզ ուզում եմ ասել, որ Ձեզ էլի սխալ թիվ են տվել ձեր օգնականները՝ կապված ծառայությունների բաժնի հետ տնտեսության մեջ, որին անդրադարձաք»,-ասաց նա և նշեց, որ աճի տոկոսը ոչ թե խաղադրույքներից է եղել, այլ որովհետև IT հարյուրավոր ոլորտի մասնագետներն աշխատում են տարածաշրջանային առաջնորդ լինելով այդ ծառայությունը այլ երկրներին մատուցելու: «Դա մեծ տարբերություն է, և խնդրում եմ՝ մինչև որոշում կայացնելը անպայման հանձնարարեք մանրամասն զեկուցել, որովհետև կարող եք կրճատել երիտասարդների թիվը, որոնք բարձր աշխատավարձով աշխատում են»,-ասաց նա և նշեց, որ իրենց ձեռքբերումներից էր, որ ՀՆԱ-ի մեջ ՏՏ ոլորտը 4 տոկոս դարձավ:
Փաշինյանը նշեց, որ դրա համար են ոլորտի եկամտահարկը դարձրել 36 տոկոս, որ փակվի և կրճատվի:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01