Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի բանավեճի ընթացքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կարծում, որ ընտրվող խորհրդարանը կարճ կյանք կունենա: Նա նշեց, որ նման հայտարարությունները մտահոգություն են առաջացնում գործընկեր-ներդրողների մոտ:
«Մեր քաղաքագիտական կանխատեսումն այնպիսին է, որ այս իրավիճակում ձևավորվող խորհրդարանը՝ Մարտի 1-ի կոալիցիոն անդամներով, հին սահմանադրությամբ, ԸՕ-ով, չի կարող ունենալ երկարատև կյանք»,-արձագանքեց Վ. Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք սա համարում են անցումային պրոցես:
Հարցին արձագանքեց նաև «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ կարևոր է, որ քաղաքական կայունությունը բերի տնտեսական կայունության: Եթե լինի անհրաժեշտություն՝ օրենքները, ժողովրդի կամքը թույլ է տալիս գնալ արտահերթ ընտրությունների, բայց մեր տեսլականը պետք է լինի երկրում ժողովրդավարական օրինական կայունություն հաստատելը»,-ասաց նա:
Հարցին անդրադարձավ նաև «Մենք» ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ թե՛ «նախախորհրդարանում», թե «Հիմնադիր խորհրդարանում» «ժամանակավոր բան կար»: «Ժամանակավոր ծրագրեր ունենալը ձեր շարժման բնավորության մեջ է»,-ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանն ասաց, որ պետք է այնպիսի քաղաքական համակարգ ու խորհրդարան ձևավորվի, որ այսպիսի խոսակցություններն այնտեղի լինեն: «Տվյալ պարագայում դուրս է գալիս, որ մեր ժողովուրդը էլ անելիք չունի, 1.5,-2 տարին մեկ պետք է ընտրությունների մասնակցի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց թիմը դեմ կլինի նման օրակարգի:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ընտրությունները եղան հեղափոխության արդյունքում, որտեղ կային ցանկացողներ թե՛ իշխանության ներսից, թե՛ դրսից: «Եթե մենք մտածենք, որ հեղափոխություններ պիտի անենք ու երկիրը ցնցումների մեջ դնենք, իմ համար կարևոր հարց է՝ իրենք մտածում են նույն կերպ՝ թավշյա հեղափոխություն անեն, թե ավելի կոպիտ»,-ասաց նա:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կարևորեց հավասարակշռված խորհրդարան ունենալը:
«Շատ կարևոր է, որ խորհրդարանում հայտնվի ուժը, որը հակակշռելու է այդ իշխող ուժին: Եթե պարոն Փաշինյանը փոխի ցուցակն ու այդ 150 թեկնածուին փոխարինի այլ 150 թեկնածուով, ցուցակի տոկոսը չի փոխվելու: Փաստորեն մենք ձևավորում ենք ոչ թե մեկ ուժի, այլ մեկ անձի խորհրդարան: Եթե չլինի հակակշիռ, ունենալու ենք լուրջ խնդիրներ»,-ասաց նա:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը Հարոյանը հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանը տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, և թեև այս անգամ ընտրակաշառք չի լինելու, սակայն այս ընտրությունները չեն արտացոլելու ժողովրդի կամքը, քանի որ քաղաքական դաշտը դուրս չի բերվել կապիտալի իշխանությունից և շատ մեծ դեր է խաղում ֆինանսը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03