«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ անցումային արդարադատության մասին հարց է բարձրացնում հենց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:
«Որովհետև դուք այն դատական համակարգի ժամանակաշրջանում եք ազատ արձակվել, որն այսօր գործում է, և անցումային արդարադատությունը հանրության հաշտության մասին է: Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել, ոստիկաններ են սպանվել, և արդյո՞ք դուք հաշտվել եք հանրության հետ, ես ձեր զղջանքի խոսքը չեմ լսել: Շարքային քաղաքացի չի սպանվել, ոստիկանության գնդապետ է սպանվել իր ծառայությունն իրականացնելու ժամանակ, կապ չունի՝ ինչ ռեժիմի ժամանակ է եղել»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը հակադարձեց. «Ոստիկաններին սպանել է ռեժիմը, և անցումային արդարադատությունը կպարզի, մենք հենց դրա համար ենք խոսում անցումային արդարադատության մասին, և մեզ էլ թող վերաբերվի, որ բոլորին վերաբերվի»:
Վարուժան Ավետիսյանը շարունակեց, թե անցումային արդարադատությունը նաև հենց իրեն՝ Մարուքյանին պետք է վերաբերվի. «Որ լեգիտիմացրել եք հանցավոր ռեժիմին ձեր կրավորական և ֆոտոսեսիոն գործունեությամբ: Ժողովուրդը գիտի՝ ով ում է սպանել, բոլորը գիտի ժողովուրդը»,-ասաց նա:
Մարուքյանը շշնջաց. «Այո ոստիկանության գնդապետ է սպանվել»:
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44