Ամենածիծաղելին այն է, որ դուք որոշել եք, որ դուք լավ ընդդիմադիր եք եղել: Ընդդիմություն լինելով դուք 12 հարցում կարողացել եք խաբել մարդկանց: Այս մասին Հանրային ՀԸ եթերում բանավեճի ժամանակ, դիմելով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Ձեր ամբողջ իշխանությունը ես անվանել եմ ստահոդ և ստահոդ կառավարություն»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ քրեական գործերի արդյունքում կերևա, թե ՀՀԿ-ն ինչպես է պահել անվտանգությունը: Վիգեն Սարգսյանը հորդորեց քրեական գործերով չվախեցնել: «Առանց այն էլ դուք այսօր խայտառակ բան եք արել, ընտրություններին մասնակցող թեկնածուին այսօր հրավիրել եք нквд, ԱԱԾ-ն դարձրել եք нквд, մի՛ արեք դա»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց, որ նրանք իշխանություններին մեղադրել են հանցագործության մեջ և պիտի պարզաբանեն: Վիգեն Սարգսյանն ապա հիշեցրեց, որ Փաշինյանի գրքում գրված է, որ ընդդիմադիրի մահը իշխանությունն է: «Կարծես թե, մոտենում եք այդ բանին, դուք ամեն օր հերքում եք ընդդիմադիր Փաշինյանին»,-ասաց նա: Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ ՀՀԿ-ի քաղաքական մահն է եկել:
Բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ իրեն ամենահարմար ընդդիմությունը «Հանրապետականն» է, որովհետև այդ դեպքում իրենց կառավարությունը միշտ իշխանության ղեկին է լինելու:
Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանին միայն այլ երկրների մամուլի քարտուղարներն են պատասխանում, իսկ իրենց հետ նախագահներին էին բանակցում:
«Դուք խմբագրի մակարդակից չեք բարձրանում»,-ասաց Սարգսյանը:
«Դուք ոչ մի տեղ չեք խոսել, դուք ոչ մի տեղ ձայնի իրավունք չեք ունեցել, դուք գնացել եք, ձեզ ասել են, պատասխանել եք՝ եղավ, շեֆ, հետ եք եկել: Ես դա փաստաթղթավորված գիտեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս արձագանքին Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ հավանաբար կրկին Փաշինյանի օգնականներն են սխալ տվյալներ տվել:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15