Մենք ենք քեզ անցկացրել. փաստաթղթերը ցույց կտանք, չի կարելի դեմագոգիայով զբաղվել: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանին:
«Որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում: Գևորգին ճանաչո՞ւմ ես, որը քո քարոզարշավն էր անում, որ պետք է գայիր Գագիկ Ծառուկյանի մոտ, ասեցին՝ թղթերդ պատրաստ ա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, որի հայտարարությանն ի պատասխան Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրեն առաջարկել են գնալ Գագիկ Ծառուկյանի մոտ, բայց ինքը մերժել է:
Բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանին հարց ուղեց, թե որն է իր մոտիվացիան նոր քաղաքական համակարգում շարունակել քաղաքականությունում լինել: «Բազմիցս հայտարարել եք, որ Ձեզ պաշտոն պետք չէ, որ ուզում եք՝ ժողովուրդը լավ ապրի: Փակել էիք քաղաքական էջը և վերադարձաք, երբ «Ելք» դաշինքը կարող էր շատ ձայներ հավաքել և լուրջ դերակատարում ունենալ, բայց Ծառուկյանի վերադարձով դա չստացվեց: 2000-ականներից Ձեր գլխավորած ուժը եղել է երկրորդը խորհրդարանում: Հիմա նոր քաղաքական համակարգում բիզնեսի և քաղաքականության տարանջատումը լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մենք բիզնեսը պաշտպանելու ենք, ի՞նչ կարիք կա մտնել խորհրդարան»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ես պաշտպանվելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին, քեզ հովանավորողներին»: Գ. Ծառուկյանը նշեց, որ ինքը քաղաքականություն չի մտել որոշ քաղաքական ուժերի պես պաշտոնի անցնելու, ճանաչված լինելու համար:
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44