Ընտրարշավից ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն լինելու ազատ և արդար։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։
Նրա կարծիքով՝ երկրում տիրում է ատելության, վախի, քաղաքական այլատյացության մթնոլորտ, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։
«Վստահ կարող եմ ասել, որ ընտրությունների ազատությունն արդեն հարցականի տակ է, որովհետև խայտառակ ճնշումներ են գործադրվում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ իշխանությունների, հանդգնում են մեր շտաբեր այցելել։ Այս ընտրությունները չեն լինի նաև կատարյալ արդար՝ հաշվի առնելով այն վարչական ռեսուրսը, որ կիրառվում է գործող իշխանությունների կողմից քարոզչությունն իրականացնելու ժամանակ»,- նշեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն։
Աշոտյանի խոսքով՝ ընտրապայքարը ՀՀԿ-ն անց է կացնում համաձայն այն նախնական ռազմավարական ծրագրի, որն իրենք մշակել էին մինչև ընտրարշավի մեկնարկը․ «Մեզ հաջողվեց դառնալ գլխավոր գործող քաղաքական ուժերից մեկը։ Այն սև–սպիտակ իրականությունը, որը պարտադրվել էր Հայաստանին, մենք կարողացանք ընտրապայքարի ընթացքում պարտադրել մեզ մտահոգող քաղաքական օրակարգը՝ անկախ այն խոչընդոտներից, որոնց բախվում են ՀՀԿ պատգամավորության թեկնածուները»։
Նախընտրական շրջանում խոչընդոտները, ըստ Արմեն Աշոտյանի, քաղաքական գովազդների համար անհավասար հնարավորություններն են, վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև ԿԸՀ պասիվ վերաբերմունքը ՀՀԿ-ի կողմից բարձրաձայնվող խախտումներին։
«Այնուամենայնիվ, մեզ հաջողվում է մեր ասելիքը տեղ հասցնել։ Մեզ հաջողվել է կիսել մեր մտահոգությունները, մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր։ Եթե ընտրարշավը լիներ սովորական ընտրությունների նման մի քիչ ավելի երկար, վստահաբար մենք կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը վեր է ածվում լուրջ քաղաքական երևույթի։ Սակայն այսօր նույնպես մենք հավակնում ենք տասնյակ հազարավոր ձայների։ Մենք հավակնում ենք լինել խորհրդարանում՝ որպես սկզբունքային և արմատական ընդդիմություն»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Անդրադառնալով նախօրեին գաղտնալսման ձայնագրության 2-րդ մասի հրապարակմանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ դա ներկայիս իշխանություններին զրկեց այն թեզից, որ ՀՀ-ում չկա քաղաքական կոռուպցիա, և դատարաններն անկախ են․ «Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մոտեցում ունի և ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը»։
«Ամենացավալին այն է, որ երկրի ղեկավարումը ստանձնած անձնավորությունը, անտեսելով ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերները, արձակուրդ է վերցրել և այլևս պետական կառավարման խնդիրներով չի զբաղվում։ Սա նշանակում է, որ քաղաքական ղեկը լինելու է մի քաղաքական խմբավորման ձեռքում, որը գերադասում է սեփական քաղաքական նեղ շահը պետական շահից»,- ասաց Արմեն Աշոտյանը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02