Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, եւ մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա հավելել է, որ Հայաստանը հատկապես կարեւորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: «Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առեւտրային գործընկերներն են»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի եւ Չինաստանի հետ պայմանագրերը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնեն:
Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, եւ շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային Ժողովի հաստատմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55