Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշել է, որ 15 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերը և Կանզասի ազգային գվարդիան իրականացրել և շարունակում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք հանդիսանում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության կարևոր բաղադրիչներ:
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան, որպես նահանգային համագործակցության ծրագրով Հայաստանի գործընկեր, շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության և այլ ավանդական դարձած ուղղություններով, միևնույն ժամանակ դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին:
Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին է հանձնել Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերի կողմից ստորագրված հռչակագիրը, որով 2018թ, դեկտեմբերի 6-ը հռչակվել է Կանզաս-Հայաստան համագործակցության օր:
Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան և Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47