Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում` որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարեւորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձեւաչափը: Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու վարչապետերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ դրանց կատարման ընթացքին:Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Կանադան առաջնային գործընկեր է Հայաստանի համար բազմաթիվ հարցերում՝ կարեւորելով Հայաստանի զարգացման օրակարգում հայ-կանադական փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Երկուստեք նշվեց, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար՝ այդ գործընթացում որպես առաջնային ուղղություն դիտարկելով թվային օրակարգը: Ներկայացնելով նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց տվյալ ոլորտումներում Կանադայի հետ համագործակցության խորացման եւ փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Զրուցակիցները նաեւ ընդգծեցին Կանադայում իր ուրույն դերակատարությամբ եւ կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի կարեւորությունը՝ որպես երկու բարեկամ երկրները միմյանց կապող կամուրջ:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02