Գաստրոնոմիական ճանապարհորդությունը կարող է ամենաանմոռանալին դառնալ վառ խոհարարական տպավորությունների շնորհիվ: Ռեստորանները կարող են տպավորել հյուրերին ոչ միայն շեֆ խոհարարների պատրաստած համեղ ուտեստներով, այլև աշխարհագրական դիրքով ու դրանից բացվող տեսարանով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ներկայացնելով մի շարք ուշագրավ ռեստորաններ աշխարհի տարբեր անկյուններից:
1. Զանզիբար, Տանզանիա

Ռեստորանը տեղակայված է Հնդկական օվկիանոսում գտնվող ոչ մեծ ժայռի վրա: Պատերը կավից են, իսկ տանիքը՝ ծղոտից: Այն կարող է 40 հյուրի տեղավորել:
2. Հուաշան լեռ, Չինաստան
Այս լեռը հանդիսանում է դաոսականության հինգ սուրբ լեռներից մեկը և հայտնի է դժվարանցանելիությամբ: Համարվում է, որ այս «երկնային աստիճանով» անցնող ճանապարհը կարող են հաղթահարել եզակի խիզախ մարդիկ:
3. Շամոնի, Ֆրանսիա
Լեռնագագաթի 3800 մետր բարձրության վրա տեղակայված ռեստորանից ուշագրավ տեսարան է բացվում, որն էլ տեսնելու համար ճոպանուղով այնտեղ են ուղևորվում զբոսաշրջիկները ողջ աշխարհից:
4. Վայսբադ, Շվեյցարիա
Շվեյցարական Ալպերի այս բարձրադիր վայրերում նախկինում եղել են հովիվների կացարանները, սակայն այստեղից բացվող հիասքանչ տեսարանի շնորհիվ այժմ հովվական կացարանի փոխարեն այստեղ հյուրանոց և ռեստորան է տեղակայված:
5. Լանսարոտե կղզի, Իսպանիա
Եզակի ռեստորանի միտքը պատկանում է մի քանդակագործի, ով իր ճարտարապետ ընկերների հետ միասին գրիլի հսկայական սարքավորում է տեղադրել ոչ մեծ հրաբխի խառնարանի գլխավերևում:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33