Ոստիկանությունը պարալիզացված է ու այն բնակարանը, որտեղ ես գրանցված եմ, պարոն Օսիպյանն ինչ-որ անհայտ մարդու է ավելացրել: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով՝ պատկերացրեք, թե մյուսների հասցեներում ինչեր են կատարվում: Ինչ վերաբերում է իր ընտանիքի վերաբերյալ կատարվող հրապարակումներին, Շահնազարյանը նշեց, որ Փաշինյանի հրահանգով մեծ քանակությամբ ստոր ստեր են տարածվել իր և իր ընտանիքի մասին. «Ես բոլորն եմ հերքում, բայց այդ ստեր տարածողների ընտանիքների անդամներին ամենայն բարիք ու առողջություն եմ ցանկանում: Հրապարակումներից մեկում նշված էր, որ իմ դուստրը Փաշինյանի և նրա կնոջ հետ հարաբերություններ ունի: Նախ՝ եթե ունի, ինչ կապ ունի դա քաղաքականության հետ: Լուսանկարները, որոնք հրապարակվել են 2008-09 թվականների հանրահավաքների լուսանկարներ են»:
Շահնազարյանի խոսքերով, եթե ԱԱԾ-ն առանց Փաշինյանի հրահանգի իրեն հրավիրեր ծառայություն, ինքը դա չէր համարի քաղաքական հետապնդում, սակայն դա արվել էր հրապարակային հրահանգից հետո. «Ի դեպ, ես պատրաստվում էի գնալ, բայց հետո ներվերները չդիմացավ, և Փաշինյանը հրահանգեց հայտարարություն անել, որից հետո ես արեցի ձեզ հայտնի ասուլիսը: Իմիջիայլոց, ես ասացի, որ մեղադրանք ունեմ նաև ԱԱԾ պետին: Ես նրան մեղադրում եմ, որ նա չի խոչընդոտել, որպեսզի Փաշինյանը հարված չհասցնի Արցախին: Նա նաև չի խոչընդոտել նրան, որ չգրանցի մի կուսակցություն, որի ծրագիրը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը (նկատի ունի Սասնա ծռերին) և ուղորդել է նրանց Արցախ, որպեսզի այնտեղ բացեն իրենց կուսակցության բաժանմունքը: Ադրբեջանը երկար տարիներ հայտարարում է, որ Արցախում իշխանություն չկա ու այնտեղ ահաբեկիչներ են: Հիմա պատկերացրեք, թե ինչ լրացուցիչ փաստարկ է տվել Փաշինյանը մեր թշնամուն, որին գնահատում է որպես կիրթ մարդ: Ես նաև Փաշինյանին մեղադրել եմ, որ նա իր վերելակային համաձայնությամբ նպաստել է, որ Ադրբեջանն Արցախի ճակատում լուրջ շինարարական աշխատանք կատարի, որի ապացույցները հրապարակել եմ: Ես մեղադրել եմ, որ այս տարվա մայիսից սկսած Նախիջևանի շփման գծում Արդբեջանն իր դիրքերն առաջ է տվել և վերահսկողության տակ վերցրել մի քանի անգամ 800 հեկտարին գերազանցող տարածք: Իմիջիայլոց ՊՆ-ից արձագանքեցին, որ մեր դիրքերը տեղում են, բայց խոսքը միջդիրքային տարածքի մասին է, որն անցել է Արդբեջանի վերահսկողության տակ»:
Ինչ վերաբերում է հայտնի գաղտնալսմանը, Շահնազարյանի խոսքերով, այն ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն բացարձակապես գոյություն չունի. «Հիմա ստացվել է մի իրավիճակ, որ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած մարդ, ով դատապարտվել է, կարող է դիմել միջազգային դատարան և մեջբերելով այս գաղտնալսումը, որ Հայաստանում արդարադատութուն չկա: Ինչպես գիտեք, առաջին գաղտնալսումից հետո դատախազությունը գործ է հարուցել, երկրորդ գաղտնալսումից հետո դատախազությունը պարտավոր է հարցաքննության կանչել Փաշինյանին, ես դա պահանջում եմ: Փաշինյանը պետք է քայլ անի ու գնա դատախազություն: Փաշինյանն այս վերջերս քայլ չի անում, անընդհատ սայթաքում է: Կամաց-կամաց թող սովորի ցուցմունք տալ: Ես հայտարարել եմ, որ ապրիլ-մայիսին Հայաստանում կատարվել է պետական հեղաշրջում: Սա իրավական մեղադրանք է, բայց չեմ պատրաստվում այն ապացուցել, դա կանի միջազգային քննություն, երբ դրա ժամանակը գա: Ավելին՝ ապրիլի-մայիսին տեղի է ունեցել Սահմանադրական կարգի տապալում»:
Աղբյուրը՝ analitik.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15