Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Մասնավորապես՝ բրիտանական The Guardian-ը գրում է, որ «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 70.43%-ը:
«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:
Մինչդեռ BBC-ն Փաշինյանի թիմի հաղթանակը «համոզիչ» է որակում:
Աղբյուրը նաև նկատում է, որ սովորաբար Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են խարդախություններով ու ձայների գնման պրակտիկայով, սակայն դեկտեմբերի 9-ի ընտրությունները լուսաբանող լրագրողները նշել են, որ այս անգամ միանգամայան տարբերվող ընտրությունների հույս են տեսնում:
Միևնույն ժամանակ աղբյուրը մեջբերում է Հանրապետական կուսակցության անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա ենթադրել է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:
France 24-ն իր հերթին նշում է, որ ընտրողների մեծ մասն ընտրատեղամասեր է գնացել Փաշինյանի նախընտրական խոստումներով խանդավառված:
Աղբյուրը մեջբերել է ոլորտի վերլուծաբանների կարծիքը, համաձայն որի արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառն այն է, որ Փաշինյանի վարկանիշն այժմ բարձրագույն կետին է:
«Ընտրությունները կազմակերպվել են հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա: Սակայն ընտրություններից հետո այդ հուզականությունն անխուսափելիորեն կթուլանա և Փաշինյանն իր թիմի հետ կառերեսվի իրականությանը»,-մեջբերել է աղբյուրը վերլուծաբան Գևորգ Պողոսյանի տեսակետը:
Yahoo News-ը գրում է, որ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակը հնարավորություն կտա Փաշինյանին կոնսոլիդացնել իշխանությունը:
Հեղինակավոր Washington Post-ը նկատում է, որ «խարիզմատիկ» Փաշինյանի վարկանիշն առավել բարձր է երիտասարդների շրջանում՝ չնայած, որ այստեղ ևս կա տարակարծություն:
«Փաշինյանը նոր կյանք է հաղորդել մեզ: Ես հավատում եմ Հայաստանի ապագային»,-մեջբերում է աղբյուրը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի համակիր Գրիգոր Մելիքսեթյանի խոսքը:
Նրան հակադարձում է մեկ այլ ընտրող Բելլա Նազարյանը, որի համոզմամբ Փաշինյանը հմտորեն մանիպուլյացիաներ են անում ժողովրդի փայփայած հույսերի հետ:
«Նա պոպուլիստ է ու ստախոս: Հույս ունեմ, որ գոնե մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվեն»,-ասել է Նազարյանը:
Վերջինիս հետ համակարծիք է նաև 37-ամյա ինժեներ Սահակ Մխիթարյանը, որին անհանգստացնում է Փաշինյանի «բաժանարար հռետորաբանությունը»:
«Նա ցանկանում է ներքին թշնամիներ ստեղծել ու ատում է նրանց, ովքեր չեն կիսում իր գաղափարները»,-նշել է ընտրողը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8530 ընտրող կամ 0.68%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 811 ընտրող կամ 3.89%
«Իմ քայլը» դաշինք - 884 456 ընտրող կամ 70.43%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող, 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6456 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4122 ընտրող, 0.33%
«Մենք» դաշինք - 25 174 ընտրող, 2.00%
«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 389 ընտրող, 0.99%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող, 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող, 8.27%
ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15