Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Ազգային ժողովի ձևավորումից հետո գալու է պրագմատիկ խոսակցությունների շրջանը: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Խառատյանը նշեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները, ինչպես բոլորի, այնպես էլ իր համար անակնկալ չէին: Խառատյանը խնդիր է տեսնում կուսակցությունների ցուցակների հետ կապված, որովհետև այս անգամ էլ քաղաքական ուժերը չկարողացան հաղթահարել ազգակցական, գումարային, հեղինակային կապերը և քաղաքական նպատակահարմարությունը:
«Կարծում եմ, դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն: Ես հիմա կարևորում եմ «Իմ քայլը» դաշինքի մասին խոսելը, որովհետև ակնհայտ է, որ որոշումների ընթացքի վրա ազդելու է այդ քաղաքական ուժը: Այս երևույթը կա քաղաքական ուժերի մեծամասնության մոտ, բայց քանի որ մեր կյանքի և երկրի վրա ամենախոշոր ազդեցությունը պետք է ունենա առաջիկայում «Իմ քայլը», ապա, կարծում եմ, շատ լուրջ խորհելու բան ունենք, թե ինչպես ենք կարողանալու ինչ-որ չափով զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա: Մեր հասարակությունը փորձ ունի, ունի փորձ նաև ծանր հիասթափությունների և այդ հիասթափությունները հաղթահարելու կամ չհաղթահարելու, բայց ամեն դեպքում սրանք ցավալի երևույթներ են»,- ասաց Խառատյանը: Նրա խոսքով` էականն այն է, թե ինչպես է կարողանալու հանրային մեծամասնությունը ազդել իշխանության որոշում կայացնելու վրա:
Ազգագրագետը չի կարծում, թե այս ընտրություններում ցածր մասնակցություն է եղել, ընդհակառակը` շատ բարձր է եղել:
«Իմ գնահատմամբ` Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցողների առկա բնակչության 68 տոկոսն է քվեարկել: Սա շատ բարձր ցուցանիշ է: Այս պահին «Իմ քայլը» դաշինքի համար 100 հազարից ավելի մարդ է քվեարկել, քան նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի համար էին քվեարկել»,- նշեց Խառատյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02