«Մենք» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը շնորհավորում է ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքին։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նաև շնորհավորեց բոլորին, այդ թվում` հայ հասարակությանը, քանի որ, ըստ նրա, վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ազատ ու արդար համապետական ընտրություններ։ ««Ւմ քայլը» դաշինքի հաղթանակի հետ կապված էլ ասեմ, որ իմ համար ամբողջովին սպասելի էր ընտրությունների նման ելքը, ձայների քանակը, և այդ մասով որևէ բան չեմ կարող ասել։ Սակայն որոշ քաղաքական ուժերի հավաքած ձայներից եմ զարմացած»,- ասաց նա։ Թեհմինա Վարդանյանին հատկապես զարմացրել է ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հավաքած ձայները։ Ըստ նրա՝ այս կուսակցությունները, ռեյտինգային ընտրակարգը պահելով, հիմքը դրել էին ոչ թե կուսակցության ու գաղափարների վրա, այլ անհատների վրա։ «Ես ծանոթներ ունեմ, որոնք առաջադրվել էին ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով, ու մարդիկ որոշակի ձայներ հավաքել էին։ Եվ հենց սա է ռեյտինգային համակարգի հիմնական խնդիրը»,- շարունակեց Վարդանյանը։ Վերջինս շեշտեց, որ ինքն ամբողջությամբ համակարծիք է «Մենք» դաշինքի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հայտարարությանը, այսինքն՝ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իրենց գործուն ազդեցությունը չեն ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները։ Միևնույն ժամանակ նկատեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02