ՏՈՆ ԵՐԵՒՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ
ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար։ Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը։ Թող Աստծու խաղաղությունն ու
ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս սկզբունքի համաձայն, բոլոր նրանց հետ, որոնք նրա ընտրյալ ժողովուրդն են կազմում։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 6:14-16)
Մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք և մեր ձեռքերով շոշափեցինք Որդուն՝ Բանը, որ սկզբից իսկ կյանքի ստեղծողն էր։ Նա նույն ինքը կյանքն էր, որ հայտնվեց։ Մենք տեսանք և վկայում ենք՝ ձեզ պատմելով նրա մասին, այսինքն՝ հավիտենական կյանքի մասին, որ Հոր հետ էր և այժմ հայտնվեց մեզ։ Ինչ որ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դո՛ւք էլ մասնակից դառնանք այն հաղորդությանը, որ մենք ունենք Հոր և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Այն պատգամը, որ լսեցինք նրանից և փոխանցում ենք ձեզ, այս է. Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ։ Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում։ Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր
մեջ։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից։ Եթե ասենք՝ «Մեղք չգործեցինք», ստախոս ենք հանում Աստծուն, և նրա խոսքը մեր մեջ չէ։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 1:1-10)
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02